ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1602

04.11.2024

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Նոյեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմներ հանձնեց Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց:


Շնորհավորելով  մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ պրոռեկտորն ունկնդիրներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ ծառայություն:


Քննիչի թեկնածուները մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը համապատասխան ուսուցման ծրագրով:

1601

04.11.2024

Հասանելի է Հայարփի Զարգարյանի՝ «Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրությունը

Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայարփի Զարգարյանի՝ «Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրությունը՝ ներբեռնման հնարավորությամբ:

1600

29.10.2024

Ներկայացվեց առցանց նոր դասընթաց

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Աշխատանքային իրավունքները որպես մարդու իրավունքներ» HELP առցանց դասընթացի մեկնարկային հանդիպումը: Դասընթացը իրականացվում է «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի շրջանակներում՝ Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությամբ:


Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:


Ռեկտորն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԵԽ գործընկերներին և շեշտեց, որ մեծապես կարևորում է համագործակցության ընթացքում ձևավորված նշանակալի ձեռքբերումները: 

1599

28.10.2024

Ճանաչողական այց Շվեդիա

Հոկտեմբերի 21-ից՝ քառօրյա այցով, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները Ստոկհոլմում էին՝ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում: 


Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի Կառավարման խորհրդի անդամներ Արման Թովմասյանը և Լիլիթ Սարգսյանը, Համագործակցության և Հանրային կապերի բաժնի ղեկավար Իզաբելլա Գալստյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Բայադյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ՏՏ մասնագետ ծրագրավորող Քրիստինե Կարապետյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ:


Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի նախագահի, աշխատակցիների և փորձագետների, Աթթունդայի շրջանային դատարանի նախագահի, դատավորների հետ:


Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաև Աթթունդայի շրջանային դատարանում կայացած դատական նիստի, ծանոթացել դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին, մեդիայի հետ հաղորդակցության ռազմավարությանը:


Հանդիպումների ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:

1598

25.10.2024

Ճանաչողական այց ԱՄՆ

Սույն թվականի հոկտեմբերի 14-ից 21-ը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հրավերով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնակցում էր «Կին դատավորների ազգային միության» ամենամյա համաժողովին:


    Հայաստանյան պատվիրակության կազմում էին ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը:


   Այցի շրջանակում պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան նաև ներկա գտնվելու ԱՄՆ Ֆեդերալ և Նահանգային դատարանների դատական նիստերին, հանդիպեցին դատավորների, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 

1597

25.10.2024

Եռօրյա դասընթաց՝ նախատեսված դատավորների և այլ իրավաբան մասնագետների համար

Հոկտեմբերի 23-ից 25-ը Արդարադատության ակադեմիան Նյուրեմբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի հետ համատեղ իրականացրեց «Միջազգային քրեական իրավունքի առաջխաղացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացներ:

 

Միջոցառման մեկնարկին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց մասնակիցներին, կարևորեց թեմայի արդիական լինելը և շնորհակալություն հայտնեց հյուրերին նախաձեռնության համար:

 

    Դասընթացները վարում էին Նյուրեմբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի վերապատրաստումների և կարողությունների հզորացման գծով ավագ մասնագետ Դարլին Սեդան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր և նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին, Իռլանդիայի Գոլուեյի ազգային համալսարանի Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի պրոֆեսոր Ռեյմոնդ Մերֆին, Գերմանիայի դաշնային գլխավոր դատախազ դոկտոր Ինես Պետերսոնը, Նյուրեմբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ծրագրի պատասխանատու դոկտոր Պաուլին Մարտինին, ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ, դատավոր Վահե Գրիգորյանը:

 

    Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:
 

1596

23.10.2024

Շնորհավորանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա առթիվ:

 

Հարգելի՛ պարոն Խաչատրյան,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա կապակցությամբ:


Հակակոռուպցիոն կոմիտեն բացառիկ դեր է կատարում մեր երկրի պետական կառավարման համակարգում, ապահովելով իրավական արդարությունը, պայքարելով կոռուպցիայի դեմ: Ձեր ղեկավարությամբ կառույցը կարևոր քայլեր է ձեռնարկում հասարակական վստահության ամրապնդման և արդարության հաստատման ուղղությամբ: Համոզված եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հետևողական աշխատանքն ու սկզբունքային մոտեցումները կշարունակեն ամրապնդել մեր երկրի իրավական դաշտը՝ նպաստելով ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատմանը:

 


Մեծապես կարևորում եմ Արդարադատության ակադեմիայի և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցությունը, վստահ լինելով, որ ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում ևս ավելի կամրապնդվեն ու կզարգանան:

 


Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ, անսպառ ուժ, կամք և հաստատակամություն ձեր կարևոր առաքելության իրականացման գործում:
 

1595

22.10.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության ակադեմիան հայտարարում է թվով 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին: 

 

•  Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
•  Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (ամսական՝ 10 դասընթաց)
•  Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ) 
•  Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա 
•  Մեկնարկը՝ նոյեմբերի 4-ին
•  Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ 

 

 Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.

1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին, 
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը, 
3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:

Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:

Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում

Կոնտակտային անձ՝  ռեկտորի օգնական - Կառավարման խորհրդի քարտուղար Անահիտ Մարգարյան, +37493 57 62 97,          +37460 46 00 87, anahit.margaryan@justiceacademy.am
 

1594

17.10.2024

ԵՄ փորձագետների այցն Ակադեմիա

Դատավորների և դատախազների կարիերայի մասնագիտական TAIEX վերանայում իրականացնելու նպատակով այս օրերին Հայաստանում են Եվրոպական Միության փորձագետները: Մասնավորապես՝ պատվիրակության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության հետ համատեղ մի շարք հանդիպումներ են ունենում և Եվրոպական Միության TAIEX գործիքի շրջանակում իրականացնում դատավորների և դատախազների կարիերայի մի քանի ոլորտների ընդհանուր գնահատում, որի նպատակն է  բացահայտել կարիքները, եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների առաջարկություններ ձևակերպել, ինչպես նաև դիտարկել  գործընթացում ԵՄ-ի ներգրավվածության հեռանկարները:  


Այդ կապակցությամբ հոկտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵՄ փորձագետներ Իտալիայի գերագույն դատարանի գլխավոր դատախազության դատախազ Ջիանլուիջի Պրատոլան, Տրենտոյի համալսարանի համեմատական սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Յենս Վոելկը և DG JUST ավագ խորհրդատու Յոհաննես Հոյջերը:


Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, կատարված, իրականացվող ու նախանշված աշխատանքները, պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին:


Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և սպառիչ տեղեկատվության համար:
 

1593

16.10.2024

Պորտուգալիայի դատական հետազոտությունների կենտրոնի տնօրենի այցն Ակադեմիա

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 14-16-ը Երևանում էր Պորտուգալիայի դատական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Վազ Վենտուրան:


Այցի նպատակն էր իրավական հիմքերի վրա դնել երկու կառույցների միջև համագործակցությունը և քննարկել հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը:


Ռեկտորը ջերմորեն ողջունեց հյուրին,ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները,պատասխանեց հետաքրքրող հարցերին, քննարկվեցին արդյունավետ համագործակցության հեռանկարները:


Այցի շրջանակներում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր: 
«Պորտուգալիայի մեր գործընկերներն արդեն երկար տարիների դրական փորձ ունեն արձանագրած, դրական ավանդույթներ, որոնք շատ օգտակար կլինեն նաև մեզ համար ուսումնական գործընթացում ներդնելու առումով»,- հուշագրի ստորագրման արարողության մեկնարկին նշեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:


«Ծանոթանալով Ակադեմիայի գործունեությանը՝ հասկացա, որ շատ ընդհանրություններ կան մեր կառույցների միջև, ուստի ուրախ եմ արդյունավետ համագործակցություն սկսելու կապակցությամբ»,- նշեց Ֆերնանդո Վազ Վենտուրան՝ շնորհակալություն հայտնելով Սերգեյ Առաքելյանին հրավերի համար:

 

Տեսանյութ - https://youtu.be/ltBtxZTfKTE