Վերապատրաստումների շարք՝ ԵԽ «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակներում
Փետրվար-մարտ ամիսներին Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակներում անցկացրեց վերապատրաստումների շարք դատավորների համար՝ նվիրված «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման գործնական խնդիրներին»՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերի դատական կարգով պատշաճ քննության հիմնահարցերին:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են նշված թեմայով մասնագիտացված դատավորներ:
Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է ԵԽ-ի Հայաստանի համար 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում: