Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայիմասին ՀՀ օրենքով նախատեսված կարգով։

 

Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են`

 

- արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը,

- երեք դատավոր, որոնց նշանակում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ,

- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը,

- ՀՀ քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը,

 - երեք դատախազ, որոնց նշանակում է ՀՀ գլխավոր դատախազը:

 

Խորհրդի անդամները, բացառությամբ արդարադատության նախարարի կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալի, նշանակվում են չորս տարի ժամկետով: Եթե Խորհրդի դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները վաղաժամկետ դադարում են, ապա նոր անդամը նշանակվում է նախկին անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացած ժամկետով։

 

Խորհրդի դատավոր, դատախազ անդամը, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Խորհրդի անդամ:

 

Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև ռոտացիոն կարգով: Արդարադատության նախարարը (նրա նշանակմամբ՝ իր տեղակալը) չի կարող ընտրվել Խորհրդի նախագահ։

 

Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես Խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է մեկ տարուց պակաս, ապա այդ ժամկետով։

 

Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով։

 

 

Կառավարման խորհրդի որոշումներ

Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը