loading

Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` Ակադեմիայի ռեկտորը

 

Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:

 

Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից ՀՀ օրենսդրությամբ և Ակադեմիայի Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն ինը ձայնով ընդունված որոշմամբ:

 

Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է ՀՀ վարչապետը` հայտ ներկայացրած թեկնածուների թվից: Եթե տվյալ դեպքում վարչապետը երկշաբաթյա ժամկետում չի նշանակում Ռեկտոր, ապա Խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ:

 

Ռեկտորի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ռեկտորի պաշտոնում:

 

Ռեկտորի լիազորությունների դադարեցման, կասեցման կամ պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Կանոնադրությամբ Ռեկտորին փոխարինելու իրավասություն ունեցող անձը:

 

Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: