Սուջյան Տաթևիկ Հովհաննեսի
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989թ., հուլիսի 06, ք.Արթիկ
Կրթություն
2012-2016թթ. ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, Ասպիրանտուրա, ԺԲ.00.04 «Դատական իրավունք» մասնագիտությամբ, ատենախոսության թեմա՝ «Վճռաբեկությունը որպես դատական ակտերի վերանայման ձև ՀՀ քրեական դատավարությունում»
2010-2012թթ. ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2006-2010թթ. ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աշխատանքային գործունեություն
2014թ. առ այսօր քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ասիստենտ, ապա դոցենտ
2019թ. փետրվարից 2026թ. մայիսի 25-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2018-2019թթ. ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2017-2018թթ. ՀՀ ԱԺ փոխնախագահի խորհրդական
2016-2017թթ. ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական
2014-2016թթ. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական
2012-2014թթ. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն», կրտսեր փորձագետ
Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն
Այլ տեղեկություններ
2022թ. հունվարից առ այսօր ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ ԵՊՀ- ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ
2022թ. սեպտեմբերից առ այսօր Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամ
2020թ. ապրիլից 2025թ. մայիսի 25-ը ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ
2019թ.-ից առայսօր ՀՀ Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ
2015թ. առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար
Հեղինակ է և համահեղինակ է երկու մենագրության, երկու դասագրքի, մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների
Փորձագիտական գործունեություն
2024-2025թթ.Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրի ազգային փորձագետ, ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակ, «Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտ» (East- West Management Institute)
2020-2023թթ. Իրավական հարցերով ավագ փորձագետ, միջազգային զարգացման իրավունքի կազմակերպություն (International Development Law Organization, IDLO)
2021-2022թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի` Արդարադատության ակադեմիայի համար կրթական մոդուլներ մշակող փորձագիտական խմբի անդամ
2018թ. մարտ-դեկտեմբեր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ Արդարադատության ակադեմիայի համար կրթական մոդուլներ մշակող փորձագիտական խմբի անդամ
2014թ. Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն «Իրավունքի նախաձեռնություն» հայաստանյան գրասենյակ, փաստաբանական հմտությունների ուսանողական ձեռնարկի մշակման աշխատանքային խմբի անդամ