Ակադեմիայի գրադարանը համալրվել է նոր գրականությամբ
Արդարադատության ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի ու իրավագիտության ֆակուլտետի միջև ձևավորված սերտ ու արդյունավետ համագործակցության շրջանակում Ակադեմիայի գրադարանը համալրվել է մասնագիտական նոր, արժեքավոր գրականությամբ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից Ակադեմիային են փոխանցվել Քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսների համահեղինակած՝ վերջերս լույս տեսած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն» ուսումնական ձեռնարկի առաջին և երկրորդ մասերը: Գրքերը ներառում են ոլորտի առաջատար մասնագետների կողմից գործող իրավակարգավորումների վերաբերյալ կատարված արդիական վերլուծություններ, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն իրավաբանական կրթության և պրակտիկ գործունեության համար:
Այսուհետ Ակադեմիայի ունկնդիրները հնարավորություն կունենան գրադարանում ազատորեն օգտվելու այս ձեռնարկներից:
ԵՊՀ-ի և իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցությունը շարունակում է լինել Ակադեմիայի առաջնահերթություններից մեկը՝ հիմնված փոխադարձ վստահության և գիտակրթական ընդհանուր արժեքների վրա: