Դիպլոմներ՝ դատախազի թեկնածուներին
14.02.2025
Փետրվարի 14-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց պետական (համայնքային) շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող դատախազների թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացավ 5 շրջանավարտ:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին մասնագիտական պատրաստումը հաջող ավարտելու կապակցությամբ. «Ցանկացած կրթական կառույցի գլխավոր գնահատականը իր շրջանավարտների մասնագիտական ոլորտում դրսևորած հաջողություններն են, ինչը մեզ բոլորիս մաղթում եմ», - նշեց ռեկտորը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին:
Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, ուսուցման ծրագրի համաձայն, տևել է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը: