Հանդիպում՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի գործընկերների հետ
Մարտի 11-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Լաուրա Միլնին, գրասենյակի փոխտնօրեն Արման Գասպարյանին, ծրագրերի պատասխանատու Նվարդ Մինասյանին, ավագ խորհրդական Հաննա Ջոնսոնին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, խոսեց շարունակական համագործակցության դրական արդյունքների մասին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ակադեմիայի հետ փոխարդյունավետ աշխատանքը:
Հանդիպմանը քննարկվեցին 2025թ-ի ընթացքում իրականացվող ծրագրերը:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասենյակում և հյուրանոցում: