ԵՄ փորձագետների այցն Ակադեմիա
Ապրիլի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության ներկայացուցիչներին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և կարևորեց եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, կատարված, իրականացվող ու նախանշված աշխատանքները, պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրեց հեռավար ուսուցման մանրամասները:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասենյակում և հյուրանոցում: