ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

704

31.05.2014

«Թևանիկ»-ը՝ Արդարադատության ակադեմիայում

Մայիսի 31-ին «Թևանիկ» ֆիլմը ցուցադրվեց Արդարադատության ակադեմիայում:

 

Այս օրերին ամենաշատ քննարկվող և օրեր առաջ Կաննի միջազգային փառատոնի կինոշուկայում ներկայացված ֆիլմը դիտելու բացառիկ հնարավորություն ունեցան նաև Ակադեմիայի աշխատակազմն ու ունկնդիրները: 

 

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ»-ը բացահայտում է արցախյան պատերազմը՝ մարդկային ճակատագրերի միջոցով:

 

Ֆիլմը դիտելուց հետո ներկաներն իրենց հարցերն ուղղեցին ռեժիսորին:

 

Ջիվան Ավետիսյանը հետաքրքրական մանրամասներ պատմեց դերասանների հետ աշխատանքի և ֆիլմի ստեղծման մասին:

 

Ռեժիսորի խոսքով՝ ամեն անգամ ֆիլմը դիտելիս հնարավոր է մի նոր բան բացահայտել. սա մարդկային պատմություն է:

703

22.05.2014

Ակադեմիայի ունկնդիրների համար դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը

Մայիսի 22-ին Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝դատավորների և դատախազների թեկնածուների համար Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ դասախոսություն կարդաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

 

Դասախոսությունից հետո Գագիկ Հարությունյանը պատասխանեց թեմայի շրջանակում ունկնդիրներին հետաքրքրող բոլոր հարցերին:

702

12.05.2014

Մեկնարկել է գործող դատախազների վերապատրաստումը

Մայիսի 12-ին Արդարադատության ակադեմիայում սկսվել է գործող դատախազների վերապատրաստումը:

 

Այն տևելու է 1 շաբաթ, որի ընթացքում դատախազները (թվով 17) հնարավորություն են ունենալու մասնակցել մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների, որոնք հաստատված են ակադեմիայի ուսումնական ծրագրով:

 

Տեղեկացնենք, որ գործող դատախազների վերապատրաստումը, սահմանված կարգով, նախատեսված է իրականացնել ամեն տարի՝ 80 ժամ ընդհանուր ժամաքանակով:

 

Այն բաժանված է 2 հատվածի՝ 40 ժամ գարնանը, ևս 40-ը՝ աշնանը: Դատախազները վերապատրաստումն անցած են համարվում դասընթացներին 80% մասնակցության դեպքում:

701

03.05.2014

Առաջին քննաշրջանն ավարտվեց

Արդարադատության ակադեմիայում մայիսի 3-ին ավարտվեց 1-ին քննաշրջանը:

 

Քննական վերջին օրը դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակներում ընդգրկված ունկնդիրները գրավոր քննություն են հանձնել <<ՄԻԵԴ իրավաբանության հիմունքները և արդի միտումները>> դասընթացից:

 

Քննաշրջանի ընթացքում դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված 20 և դատախազների ցուցակներում ընդգրկված 15 ունկնդիր 8 գրավոր քննություն է հանձնել՝ մասնագիտական և հարակից մասնագիտական դասընթացներից:

 

Քննաշրջանը, որը տևել է երկու շաբաթ (ապրիլի 22- մայիսի 3) անցկացվել է Արդարադատության ակադեմիայի <<Քննությունների կազմակերպման և անցկացման կարգի>> համաձայն:

700

24.04.2014

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջը:

 

Ոգեկոչման միջոցառումների ընդլայնվող աշխարհագրությունը, մասնակիցների աճող թիվը, համայն հայության կողմից հնչող՝ դատապարտում, ճանաչում, հատուցում արդար պահանջը վերահաստատում են, որ ՀԱՅ ԴԱՏԸ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ:

699

22.04.2014

Առաջին քննաշրջանը սկսված է

Արդարադատության ակադեմիայում առաջին քննաշրջանի մեկնարկը տրված է:  

 

Ապրիլի 22-ին դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակներում ընդգրկված 35 ունկնդիր գրավոր քննություն է հանձնել <<ՀՀ Քրեական դատավարության արդի հարցերը>> և <<Միջազգային մասնավոր իրավունքի արդի հարցերը>> դասընթացներից:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ավարտվել էր Արդարադատության ակադեմիայի ուսումնական գործընթացի 1-ին հատվածը: Քննաշրջանը, որ մեկնարկել է այսօր, տևելու է 2 շաբաթ (ապրիլի 22- մայիսի 3 ):

698

18.03.2014

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի պաշտոնական բացման արարողությանը

Մարտի 18-ին Երևանում՝ Փիրումյանների 9 հասցեում պաշտոնապես բացվել է Արդարադատության ակադեմիան: Բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ: Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է: