Հատուկ ուսուցում՝ դատական կարգադրիչների համար
Հոկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարության <<Իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ում (Արագածոտնի մարզ, Կարբի համայնք) մեկնարկեց Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները` 20 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ: Առաջին խմբում ընդգրկված է 29 կարգադրիչ:
Հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 14-ը հատուկ ուսուցմանը ընդհանուր հաշվով մասնակցելու է 251 դատական կարգադրիչ:
2-օրյա ուսուցման շրջանակում դատական կարգադրիչները ծանոթանալու են հրազեն և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոններին, ինչպես նաև հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, նաև այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանը: Ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում հրազենի և հատուկ միջոցների կիրառմանը:
Հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը կազմակերպում է Արդարադատության ակադեմիան, որը սահմանված է <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքով: