ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Էթիկայի վերաբերյալ դասընթաց՝ Ակադեմիայի ունկնդիրների և հանրային ծառայողների համար

17.10.2014

Հոկտեմբերի 15-17-ը Երևանում անցկացվեց հանրային ծառայողների և դատավորների ու դատախազների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց համար էթիկայի վերաբերյալ դասընթաց: Այն նախաձեռնել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանիայի ԴԲԲ ակադեմիան՝ Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: 

 

Դասընթացին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի 12 ունկնդիր՝ դատավորի և դատախազի թեկնածուներ: Դասընթացը վարում էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի իրավական հարցերով խորհրդական Գայանե Մարուքյանը: Դասընթացավարների ընտրությունը կատարվել էր սեպտեմբերին, և նրանք համապատասխան որակավորում էին ստացել հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստողների ուսուցման դասընթացն ավարտելուց հետո:

 

Միջոցառման նպատակն էր ունկնդիրների մոտ ավելի խորացնել էթիկայի և բարեվարքության մասին գիտելիքները, ինչպես նաև իրենց կողմից կազմված պրակտիկ դեպքերի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա ներկայացնել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցները:

 

Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից էթիկայի կանոնների խախտման մի շարք դեպքերին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի կատարած աշխատանքներին:
Դասընթացի ավարտին Ակադեմիայի ունկնդիրները ստացան մասնակցության վկայականներ