ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Աշխատանքային քննարկում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

12.02.2025

Փետրվարի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Բինդերին և երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:


 Ռեկտորը ողջունեց հյուրերին, կարևորեց Ակադեմիայի և Հիմնադրամի միջև համագործակցության դրական արդյունքները: Կողմերը քննարկեցին համատեղ իրականացված ծրագրերը, նախանշեցին հետագա քայլերը:


Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արդյունավետ: