Ֆրանսիայի հեղինակավոր իրավաբանների պատվիրակության այցն Ակադեմիա
08.04.2025
Ապրիլի 7-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Ֆրանսիայի հեղինակավոր իրավաբանների պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Փաստաբանների պալատի ղեկավար Պիեռ Լաֆոնտը, Մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար, փաստաբան Ամինե Ֆարաջը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Միշել Տիսսեյրը, հայազգի փաստաբան Նաիրա Զորոյանը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և սպառիչ տեղեկատվության համար:
Այցի շրջանակում Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Միշել Տիսսեյրը հանդես եկավ Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորների համար նախատեսված դասախոսությամբ: