ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1176

24.05.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 34-38-րդ կետերով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:

 

Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:

 

Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.
1) դիմում՝ խորհրդի նախագահի անունով.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) դիմումատուի` բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) դիմումատուի` իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
5) դիմումատուի` իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ աշխատանքում աշխատանքային պարտականությունները):

 

Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող են ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

 

Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված:

 

Փաստաթղթերը կարող են ներկայացվել սույն թվականի մայիսի 19-ից հունիսի 4-ը՝ ժամը 18:00-ն՝ Արդարադատության ակադեմայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

 

Մրցույթը տեղի կունենա Արդարադատության ակադեմիայի շենքում սույն թվականի հունիսի 18-ին՝ ժամը՝ 12.00 (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

 

Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Արդարադատության ակադեմիա՝ +374-60-460079 հեռախոսահամարով:

 

 

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
Գևորգ Բաղդասարյան

1175

24.05.2021

Մեկնարկել է դատական կարգադրիչների վերապատրաստումը

Մայիսի 24-ից մեկնարկել է դատական կարգադրիչների վերապատրաստումը: 2021 թվականի մայիս-օգոստոս ամիսներին վերապատրաստում է անցնելու ընդհանուր թվով 348 կարգադրիչ` այդ թվում՝ Արցախի Հանրապետությունից: Այսօր մեկնարկել է 1-ին խմբի վերապատրաստումը՝ առցանց եղանակով: Խմբում ընդգրկված է 23 կարգադրիչ:

 

Դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն իրականացվում է համաձայն ուսուցման ծրագրի: Այն նպատակաուղղված է վարքաբանության, առաջին բուժական և հոգեբանական օգնության, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հմտությունների վերաբերյալ դատական կարգադրիչների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը:

 

Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ:

1174

19.05.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 34-38-րդ կետերով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:

 

Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:

 

Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.
1) դիմում՝ խորհրդի նախագահի անունով.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) դիմումատուի` բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) դիմումատուի` իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
5) դիմումատուի` իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ աշխատանքում աշխատանքային պարտականությունները):

 

Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող են ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

 

Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված:

 

Փաստաթղթերը կարող են ներկայացվել սույն թվականի մայիսի 19-ից հունիսի 4-ը՝ ժամը 18:00-ն՝ Արդարադատության ակադեմայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

 

Մրցույթը տեղի կունենա Արդարադատության ակադեմիայի շենքում սույն թվականի հունիսի 18-ին՝ ժամը՝ 12.00 (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

 

Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Արդարադատության ակադեմիա՝ +374-60-460079 հեռախոսահամարով:

 

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
Գևորգ Բաղդասարյան

1173

17.05.2021

Եռօրյա դասընթաց՝ «Մեդիա իրավունք» ծրագրի շրջանակում

Մայիսի 14-ից 16-ը Դիլիջանում անցկացվեց մեդիա իրավունքին նվիրված դասընթաց: Բացման խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը՝ հեռավար միացմամբ: Մասնակցում էին դատավորներ և դատախազներ, ինչպես նաև դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք:

 

Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գերմանական հիմնադրամին և հայաստանյան ներկայացուցչությանը ծրագրի իրականացման, իսկ մասնակիցներին՝ հետաքրքրվածության համար: Պրոռեկտորը նշեց նաև, որ մեդիա իրավունք թեման չափազանց արդիական է և խիստ կարևոր։

 

Դասընթացը վարում էին «Մեդիա իրավունք» ծրագրի դասընթացավարները, որոնք իրավունքի և մեդիայի ոլորտի լավագույն փորձագետներից են:

1172

17.05.2021

Դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման մեկնարկը տրված է

Մայիսի 17-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ուսուցումը մեկնարկեց «Դատարանների կողմից միջազգային իրավունքի կիրառման տեսական և գործնական հարցեր» դասընթացով: Իսկ ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս (2021 թվականի մայիսի 17-ից դեկտեմբերի 17-ը)՝ ներառյալ 3 ամիս 2 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը (2021թ. սեպտեմբերի 6-ից դեկտեմբերի 17-ը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր մասնագիտացմամբ ունկնդրի համար 1026 ակադեմիական ժամ է:

1171

14.05.2021

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին

Մայիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ 6 ունկնդիր, նրանցից մեկը Արցախի Հանրապետությունից է:

 

Ռեկտորը ողջունեց և շնորհավորեց նրանց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և հույս հայտնեց, որ 7 ամիս անց նրանք հաջողությամբ կավարտեն ուսումնառությունը և կհամալրեն մեր երկրի դատական համակարգը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայում անցկացվող ուսումնական գործընթացը, համապատասխան ուսուցման ծրագիրը, դասընթացները, քննությունների կազմակերպման և անցկացման կարգը: Ռեկտորը նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին և բարի երթ մաղթեց նրանց:

 

Ունկնդիրների այս խմբի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 17-ին: 7 ամիս տևող մասնագիտական պատրաստումը ներառում է նաև 3 ամիս և 2 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր մասնագիտացմամբ ունկնդրի համար 1026 ակադեմիական ժամ է:

1170

13.05.2021

Տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի նիստ

Մայիսի 12-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ կառավարման խորհրդի նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), անդամներ Արման Թովմասյանը (ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր), Անդրանիկ Մնացականյանը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր), Երեմ Եսոյանը (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), Եղիազար Ավագյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ), Սուրեն Գրիգորյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, խորհուրդը քննարկեց և հաստատեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2021 թվականի ուսուցման ծրագրում առաջարկվող փոփոխությունները:

1169

10.05.2021

Լույս է տեսել Տիգրան Մարկոսյանի «Գրավով ապահովված պահանջները սնանկության վարույթում» գիտագործնական ձեռնարկը՝ Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ

Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել իրավաբանական գիտությունների թեկնածու, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի «Գրավով ապահովված պահանջները սնանկության վարույթում» վերտառությամբ գիտագործնական ձեռնարկը:

 

Հրատարակությունը կարող է օգտակար լինել դատավորների, սնանկության գործով կառավարիչների, փաստաբանների, ինչպես նաև սնանկության հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար։ Աշխատությունը կարող է ծառայել նաև որպես ուսումնական նյութ:

 

Ձեռնարկը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կողմից Արդարադատության ակադեմիայի և Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությամբ իրականացված «Աջակցություն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ Հայաստանի նոր սնանկության դատարանի գործառնական օժանդակության և կարողությունների զարգացման համար» ծրագրի շրջանակում։
Ձեռնարկը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ.

https://aoj.am/library/academy-publications

1168

10.05.2021

Մեկնարկել է 2021թ. ունկնդիրների՝ քննիչի թեկնածուների 1-ին խմբի մասնագիտական պատրաստումը

Մայիսի 10-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրների՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 30 ունկնդիր: Ուսուցումն անցկացվում է առցանց եղանակով:

 

Մասնագիտական պատրաստումը անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով՝ 106 ակադեմիական ժամ տևողությամբ: Ուսուցումը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 14-ին, որը ներառում է նաև եռամսյա փորձաշրջանը:

1167

07.05.2020

Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2021 թվականի ունկնդիրներին՝ քննիչի թեկնածուներին

Մայիսի 7-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրներին՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

 

Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մրցութային փուլը հաջողությամբ հաղթահարելու և Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ: «Լիահույս եմ՝ ուսումնառությունը հաջող ավարտելուց հետո առաջիկայում կնշանակվեք և կաշխատեք որպես քննիչ: Իսկ քննիչի աշխատանքը քրեական արդարադատության հիմքն է, այն չափազանց կարևոր գործ է՝ բարդ և պատասխանատու,-նշեց ռեկտորը և հավելեց,-ուրախ եմ, որ որոշել եք այդ պատվաբեր գործով զբաղվել և այդ ծանր բեռը կրել»:

 

Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց ուսումնական գործընթացը, առանձնահատկությունները, պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:

 

Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 30 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 10-ին և նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 14-ին, որը ներառում է նաև եռամսյա փորձաշրջանը: Ուսուցումն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով՝ 106 ակադեմիական ժամ տևողությամբ: Համավարակով պայմանավորված՝ ուսուցման առաջին հատվածը նախատեսված է անցկացնել առցանց եղանակով: