Տեղի ունեցավ «Կանանց համար արդարադատության մատչելիություն» HELP դասընթացի մեկնարկային միջոցառումը
08.06.2021
Հունիսի 8-ին առցանց եղանակով տեղի ունեցավ «Կանանց համար արդարադատության մատչելիություն» HELP դասընթացի մեկնարկային միջոցառումը: Դասընթացն իրականացվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կողմից անցկացվող «Կանանց համար արդարադատության մատչելիություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի և գենդերային հավասարության եվրոպական այլ չափանիշների պահպանում Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում:
Ողջույնի խոսքով հանդես եկան ներկայացուցիչներ ԵԽ-ից և ԵՄ-ից: Արդարադատության ակադեմիայի անունից միջոցառմանը մասնակցում էր Ակադեմիայի դասընթացավար Լուսինե Սարգսյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց HELP ծրագիրը, վերոնշյալ դասընթացը, հանդես եկան միջազգային փորձագետները և ազգային դասընթացավարները: