ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Օրը քննական է դատավորների թեկնածուների հավակնորդների համար

18.06.2021

Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը: Օրեր առաջ է ավարտվել ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է միասնական քննությունը՝ թեստային եղանակով:

 

Մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս (2021 թվականի մայիսի 17-ից դեկտեմբերի 17-ը)՝ ներառյալ 3 ամիս 2 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր մասնագիտացմամբ ունկնդրի համար 1026 ակադեմիական ժամ է: