Տեղեկատվություն Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների մասին
16.06.2021
Հիմք ընդունելով «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետը՝ հրապարակվում է Ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների անվան և ազգանվան, գիտական աստիճանի, զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկատվությունը.
1. Առաքելյան Սերգեյ - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր
2. Մանասյան Անահիտ - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ