Ակադեմիայի շրջանավարտներից ևս երկուսը նշանակվեցին դատավորի պաշտոնում
Արդարադատության ակադեմիայի 2019 և 2020 թվականների ունկնդիր-շրջանավարտներից երկուսը, ՀՀ Նախագահի հրամանագրերով, նշանակվել են դատավորի պաշտոնում.
1. Արմինե Սաֆարյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2. Աշոտ Ջավախյան - Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ Նախագահի հրամանագրերը դատավորներ նշանակելու մասին.
Արդարադատության ակադեմիան ՀՀ ԲԴԽ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ անցկացրեց աշխատաժողով
Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց աշխատաժողով՝ Ակադեմիայի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ: Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԲԴԽ-ից, դատավորներ, դատախազներ: Աշխատաժողովը նվիրված էր մինչդատական վարույթի հիմնախնդիրներին և դատավորների բարեվարքության հարցերին՝ իրենց համար վարկատու բանկային կազմակերպությունների գործերը քննելիս:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցների ղեկավարներին հետաքրքրիր և կարևոր նախաձեռնության համար և հույս հայտնեց, որ պրակտիկայում առաջացած խնդիրների քննարկումների անցկացումը նման ձևաչափով ավանդական կլինի, նաև առաջարկեց քննարկումների արդյունքները հրատարակել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսում:
Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Բարսեղյանը: Աշխատաժողովն անցկացվեց ակտիվ քննարկման ձևաչափով:
Մեկնարկեց քննիչի թեկնածուների 2-րդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը
On the 31st of May at the Academy of Justice it has been launched the initial training for trainees of the Academy of Justice of 2021 included in the list of candidates holding autonomous positions (investigators) at the Investigative Committee of the RA. There are 30 trainees included in this group.
The total duration of the training is expected to be 100 academic hours and for exam session 6 academic hours. The initial training is expected to be completed on the 5th of October which includes 3 months practice.
Արդարադատության ակադեմիայում բացվեց Գևորգ Արշակյանի անվան լսարան և հանձնվեց Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակներ
Մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայում հանդիսավորությամբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անվան լսարանի բացումը: Ներկա էին Գևորգի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, դասախոսները, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, պետական և հասարակական գործիչներ, հյուրեր:
Խորհրդանշական միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ ներկայացնելով հերոս Գևորգի անմահ սխրանքը, նրա անունով լսարան և կրթաթոշակ ստեղծելու նախաձեռնությունը: Ներկայացվեցին Գևորգի կենսագրության հիշարժան դրվագները: Գևորգը գերազանց սովորել և ավարտել էր ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետև՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Դեռ 2020թ. օգոստոսին էր ավարտել ժամկետային զինվորական ծառայությունը, բայց պատերազմի լուրը լսելուն պես մեկնել էր Հայրենիքը պաշտպանելու, սակայն 2020թ. Շուշիի մատույցներում վիրավորվել է և անմահացել: 5 օր անց Գևորգը կդառնար 24 տարեկան:
Ելույթներով հանդես եկան Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը, ԵՊՀ իրավագիտության, Պատմության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանները, դասախոսներ ինչպես Իրավագիտության, այնպես էլ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներից, Գևորգի ուսանողական և մարտական ընկերները: Իր սրտի խոսքն ու գոհունակությունը հայտնեց նաև Գևորգի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, ով նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Լսարանի բացման արարողությունից հետո ռեկտորը հանձնեց Գևորգ Արշակյանի հարազատների նախաձեռնությամբ ստեղծված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակներ Ակադեմիայի այն 6 ունկնդիրներին, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին՝ դատախազի և քննիչի թեկնածուներին:
Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2021 թվականի ունկնդիրներին՝ քննիչի թեկնածուների 2-րդ խմբին
Մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրներին՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված 2-րդ խմբի անձանց: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 30 ունկնդիր:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մրցութային փուլը հաջողությամբ հաղթահարելու և Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ: «Լիահույս եմ՝ ուսումնառությունը հաջող ավարտելուց հետո առաջիկայում կնշանակվեք և կաշխատեք որպես քննիչ»,-նշեց ռեկտորը և ներկայացրեց Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկությունները, անդրադարձավ բովանդակային և կազմակերպական հարցերի, նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 31-ին և նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 5-ին, որը ներառում է նաև եռամսյա փորձաշրջանը:
Օրը քննական է դատական կարգադրիչների համար. անցկացվեց վերապատրաստման արդյունքների գնահատում
Մայիսի 27-ին հեռավար անցկացվեց դատական կարգադրիչների առաջին խմբի ունկնդիրների վերապատրաստման արդյունքների գնահատում՝ միասնական բանավոր քննության եղանակով:
Դատական կարգադրիչների 2021 թվականի վերապատրաստումը մեկնարկել էր մայիսի 24-ին: Նախատեսվում է այս տարի վերապատրաստում անցկացնել 14 խմբի՝ ընդհանուր թվով 348 դատական կարգադրիչի համար:
Դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը իրականացվում են ուսուցման ծրագրի համաձայն, որն ուղղված է դատական կարգադրիչների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը վարքաբանության, առաջին բուժական և հոգեբանական օգնության, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ոլորտներում:
Հանդիպում քննիչի թեկնածուների հետ` քննաշրջանին ընդառաջ
Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Ուսուցման առաջին հատվածն ավարտվել է, որին հաջորդում է քննաշրջանը՝ մայիսի 31-ից հունիսի 11-ը:
Քննաշրջանից առաջ ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման, գնահատման, արդյունքների բողոքարկման կարգերի առանձնահատկությունները, նաև պատասխանեց նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:
Սերգեյ Առաքելյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվել է քննությունը սահմանված կարգով և օբյեկտիվության շրջանակներում անցկացնելու համար և հաջող քննաշրջան մաղթեց ունկնդիրներին:
Ռեկտորը մասնակցել է «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին իրազեկության բարձրացման» թեմայով սեմինարին
Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից կազմակերպված «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին իրազեկության բարձրացման» թեմայով սեմինարին, որն անցկացվում էր առցանց եղանակով: Սեմինարին մասնակցում էին նաև Ակադեմիայի պրոռեկտորը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցները:
ԺՀՄԻԳ-ը մշակել է «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով վերապատրաստման ծրագիր իրավապահ մարմինների համար» և «Ատելության հիմքով հանցագործություններ․ վերապատրաստում դատախազների համար» ծրագրերը, որոնց նպատակն է կատարելագործել ոստիկանության և դատախազների՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին ընկալումները, այդ հանցագործությունների քննության և հետապնդման հմտությունները։
Սերգեյ Առաքելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և կարևորեց ընտրված թեման՝ հույս հայտնելով, որ սեմինարի ընթացքում վերհանված հարցերը կներառվեն կարողությունների զարգացման երկու ծրագրերի ուսումնական պլաններում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին
Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 34-38-րդ կետերով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:
Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:
Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.
1) դիմում՝ խորհրդի նախագահի անունով.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) դիմումատուի` բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) դիմումատուի` իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
5) դիմումատուի` իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ աշխատանքում աշխատանքային պարտականությունները):
Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող են ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել սույն թվականի մայիսի 19-ից հունիսի 4-ը՝ ժամը 18:00-ն՝ Արդարադատության ակադեմայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):
Մրցույթը տեղի կունենա Արդարադատության ակադեմիայի շենքում սույն թվականի հունիսի 18-ին՝ ժամը՝ 12.00 (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):
Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Արդարադատության ակադեմիա՝ +374-60-460079 հեռախոսահամարով:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
Գևորգ Բաղդասարյան
Մեկնարկել է դատական կարգադրիչների վերապատրաստումը
Մայիսի 24-ից մեկնարկել է դատական կարգադրիչների վերապատրաստումը: 2021 թվականի մայիս-օգոստոս ամիսներին վերապատրաստում է անցնելու ընդհանուր թվով 348 կարգադրիչ` այդ թվում՝ Արցախի Հանրապետությունից: Այսօր մեկնարկել է 1-ին խմբի վերապատրաստումը՝ առցանց եղանակով: Խմբում ընդգրկված է 23 կարգադրիչ:
Դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն իրականացվում է համաձայն ուսուցման ծրագրի: Այն նպատակաուղղված է վարքաբանության, առաջին բուժական և հոգեբանական օգնության, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հմտությունների վերաբերյալ դատական կարգադրիչների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը:
Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ: