ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2021 թվականի ունկնդիրներին՝ քննիչի թեկնածուների 2-րդ խմբին

27.05.2021

Մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրներին՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված 2-րդ խմբի անձանց: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 30 ունկնդիր:

 

Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մրցութային փուլը հաջողությամբ հաղթահարելու և Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ: «Լիահույս եմ՝ ուսումնառությունը հաջող ավարտելուց հետո առաջիկայում կնշանակվեք և կաշխատեք որպես քննիչ»,-նշեց ռեկտորը և ներկայացրեց Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկությունները, անդրադարձավ բովանդակային և կազմակերպական հարցերի, նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:

 

Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 31-ին և նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 5-ին, որը ներառում է նաև եռամսյա փորձաշրջանը: