ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիան ՀՀ ԲԴԽ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ անցկացրեց աշխատաժողով

01.06.2021

Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց աշխատաժողով՝ Ակադեմիայի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ: Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԲԴԽ-ից, դատավորներ, դատախազներ: Աշխատաժողովը նվիրված էր մինչդատական վարույթի հիմնախնդիրներին և դատավորների բարեվարքության հարցերին՝ իրենց համար վարկատու բանկային կազմակերպությունների գործերը քննելիս:

 

Ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցների ղեկավարներին հետաքրքրիր և կարևոր նախաձեռնության համար և հույս հայտնեց, որ պրակտիկայում առաջացած խնդիրների քննարկումների անցկացումը նման ձևաչափով ավանդական կլինի, նաև առաջարկեց քննարկումների արդյունքները հրատարակել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսում:

 

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Բարսեղյանը: Աշխատաժողովն անցկացվեց ակտիվ քննարկման ձևաչափով: