ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2021
Հունիսի 18-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը ռեկտորի ընտրության համար: Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին: