Առաջին քննաշրջանին ընդառաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին
11.06.2021
Հունիսի 11-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը առաջին քննաշրջանին ընդառաջ հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, քննաշրջանի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Քննությունն անցկացվելու է հունիսի 18-ին՝ թեստային տարբերակով: