ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1376

29.07.2022

Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների առաջին խմբի շրջանավարտներին

Հուլիսի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրներին: Դիպլոմ ստացավ 22 շրջանավարտ: 


«Քրեական արդարադատության ոլորտում ամենաբարդ ու պատասխանտու գործառույթները դուք եք իրականացնելու. լիահույս եմ՝ բոլորիս պատիվը բարձր կպահեք»,- շնորհավորելով ունկնդիրներին՝ նշեց ռեկտորը և հաջողություն մաղթեց նրանց: 

1375

22.07.2022

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Հուլիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց: 


Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց շրջանավարտներին: «Ակադեմիան ձեր մշտական գործընկերն է և միշտ պատրաստ է իր ուժերի ներածին չափով աջակցել ձեզ այս բարդ ու պատասխանատու գործում»,- նշեց ռեկտորը: 


Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

1374

21.07.2022

Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների այցը Արդարադատության ակադեմիա

Հուլիսի 21-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչները՝ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների համար բյուրոյի աշխատանքային հարցերով մասնագետ Անտոնիո Սանտոսը, Աշխատանքի վարձատրության և աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման գծով ծրագրերի ղեկավար Յուսթին Թիլիյեն, Հայաստանում ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց միջազգային տարբեր ծրագրերի, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում առկա համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնեց խորացնել այն: Ռեկտորը ընդգծեց աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված դասընթացի մշակման և Ակադեմիայի ուսումնական գործընթաց ներդնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկեցին հեռավար ուսուցման համար դասընթացի մշակմանն առնչվող հարցեր՝ կրթական նորագույն լուծումների կիրառմամբ:

 

Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի աշխատանքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում:

1373

18.07.2022

Ակադեմիայի ներկայացուցիչը Բուդապեշտում մասնակցել է դասընթացավարների վերապատրաստման

Հուլիսի 11-ից 15-ը Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Նունե Պողոսյանը Բուդապեշտում մասնակցել է դասընթացավարների վերապատրաստման՝ «Ուսուցում և գործառնական համագործակցություն կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար» թեմայով ծրագրի շրջանակում: Այն իրականացվել է Եվրոպական միության (ԵՄ) իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ:

 

Նունե Պողոսյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ Ակադեմիայի փորձը հեռաուսուցման կազմակերպման գործում:

 

Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից,  Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից:

1372

18.07.2022

Մեկնարկեց 2022 թ. քննիչի թեկնածուների երրորդ խմբի մասնագիտական պատրաստումը

Հուլիսի 18-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 31 ունկնդիր:

 

Մասնագիտական պատրաստումն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի ուսուցումը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 30-ին:

1371

14.07.2022

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների 3-րդ խմբի ունկնդիրներին

Հուլիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Այս խմբում ընդգրկված է 31 ունկնդիր:

 

Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, հաջող ուսումնառություն մաղթեց և ներկայացրեց ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանեց հուզող հարցերին:

 

Քննիչի թեկնածուների 3-րդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է հուլիսի 18-ին:

1370

06.07.2022

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ HELP ծրագրի տարեկան համաժողովին

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Ստրասբուրգում հունիսի 30-ից հուլիսի 1-ը մասնակցել են Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) ծրագրի տարեկան համաժողովին:

 

Մասնակցում էին ԵԽ անդամ երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում ամփոփվել են ծրագրի նախորդ տարվա արդյունքները, ներկայացվել են առաջիկայում մեկնարկող նոր նախագծերը, քննարկվել են գործընկեր կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

 

Համաժողովին զեկույցով հանդես է եկել ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը ներկայացրել է Արդարադատության ակադեմիայի և ԵԽ-ի հետ համատեղ՝ HELP ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների վերաբերյալ վիճակագրությունը, ստացված արդյունքները և ակնկալիքները:

1369

06.07.2022

Մեկնարկել է քննիչի թեկնածուների 2-րդ խմբի քննաշրջանը

Հուլիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների քննաշրջանը: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 23 ունկնդիր:

 

Այս քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել 2 բանավոր քննություն, որին հաջորդելու է փորձաշրջանը:

1368

01․07․2022

Շնորհավորանք ՀՀ դատախազության աշխատողի օրվա առթիվ

Հարգելի՛ պարոն Դավթյան,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի և դատախազության կազմավորման 104-ամյակի կապակցությամբ:

 

Գլխավոր դատախազությունն առանցքային դերակատարություն ունի քրեական դատավարության իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի ամրապնդման և ապահովման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:

 

Մեր համատեղ գործունեության արդյունքում համակարգը շարունակաբար համալրվում է նոր սերնդի դատախազներով: Վստահ եմ՝ դատախազության առջև այսօր ծառացած բազմաթիվ դժվարին խնդիրները լուծելի են ծառայողների ներուժի անվերապահ դրսևորման շնորհիվ:

 

Հավատացած եմ, որ երկու կառույցների միջև այս տարիների ընթացքում ստեղծված փոխգործակցության արդյունքները կլինեն շարունակական:

 

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյան

1367

27.06.2022

Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է մենթորների միջազգային վերապատրաստման դասընթացի

Հունիսի 21-23-ը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Բուդապեշտում (Հունգարիա) մասնակցել է մենթորների միջազգային վերապատրաստման դասընթացի՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակում: Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև դատավորներ, դատախազներ, փորձագետներ:

 

ԵԽ փորձագետներ Զորա Չալագովիցի ու Էլիզաբեթ Դուրբանի համահեղինակությամբ մշակվել է մենթորային ծրագրի համապատասխան ուղեցույց իրավաբան-մասնագետների համար՝ «Կանանց համար արդարադատության մատչելիություն» թեմայով, որի կիրառման մենթոդաբանությանը ծանոթացան ինչպես Հայաստանի պատվիրակության, այնպես էլ Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ներկայացուցիչները: Նախատեսվում է առաջիկա ամիսներին ուղեցույցի մեթոդաբանության վերաբերյալ փոքր խմբերով քննարկումներ կազմակերպել մասնակից պետություններում:

 

Ծրագիրն իրականացնում է ԵԽ-ն՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ: