Լույս է տեսել «Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում» գիտագործնական ձեռնարկը՝ Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ
Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել իրավաբանական գիտությունների թեկնածու, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Սնանկության գործով կառավարիչների որակավորման և ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովների անդամ Տիգրան Մարկոսյանի ընդհանուր խմբագրությամբ և համահեղինակությամբ «Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ գիտագործնական ձեռնարկը:
Ձեռնարկը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և ֆինանսական առողջացման ոլորտի ամրապնդման շրջանակային ծրագրի» շրջանակներում:
Հրատարակությունը կարող է օգտակար լինել սնանկության գործով կառավարիչների, փաստաբանների, դատավորների, ինչպես նաև սնանկության հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար։ Աշխատությունը կարող է ծառայել նաև որպես ուսումնական նյութ:
Ձեռնարկը հասանելի է Ակադեմիայի պաշտոնական կայքում, հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3By8gz7