Մեկնարկեց դատախազների վերապատրաստումը
12.09.2022
Սեպտեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատախազների վերապատրաստումը: Այն անցկացվում է Ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի հիման վրա, որը նպատակաուղղված է դատախազների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում:
Նախատեսվում է վերապատրաստում անցկացնել հինգ խմբի ունկնդիրների համար:
Օրենքով սահմանված կարգով՝ վերապատրաստումն իրականացվում է երկու փուլով` յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ (մեկ շաբաթ) տևողությամբ: