ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի գործընկերների հետ

13.09.2022

Սեպտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովային և ավագ խորհրդատու, գիտահետազոտող Մորթեն Քոխ Անդերսենին:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերի՝ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը՝ երկու կառույցների միջև ստորագրված հուշագրի շրջանակում:


Զուզանա Զալանովան շնորհակալություն հայտնեց սեպտեմբերի 13-14-ին Ակադեմիայի հետ համատեղ անցկացվող վերապատրաստումը պատշաճ կազմակերպելու համար: 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա համագործակցության ուղղությունները և դրանց իրականացման հնարավորությունները: