Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների այցը Արդարադատության ակադեմիա
Սեպտեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները՝ գլխամասային գրասենյակի գլխավոր խորհրդական Քրիստինա Պակը, Հայաստանում մշտական առաքելության ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյանը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները և վստահություն հայտնեց, որ ձևավորված համագործակցությունը մոտ ապագայում դրական արդյունքներ կարձանագրի:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում հանդիպումներ են անցկացնում «Տեխնիկական աջակցություն. դատական կարողությունների հզորացում Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում:
Կողմերը պայմանավորվեցին հստակ քայլեր ձեռնարկել նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին, լինել գրադարանում, Ակադեմիայում վերապատրաստում անցնող մարզերից ժամանած ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, դատական նիստերի դահլիճում: