ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Միջազգային համաժողով՝ Արդարադատության ակադեմիայում

20.09.2022

Սեպտեմբերի 20-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց միջազգային համաժողով՝ նվիրված «Քրեական վարույթն այն գործերով, որոնք ավարտվել են համաձայնեցման վարույթով» և «Արագացված դատաքննության կարգը և դատական որոշումների ընդունման հատուկ կարգը» թեմաներին: 


«Այս համաժողովի նպատակն է համատեղ աշխատանքներ իրականացնել՝ բարելավելու դատավորների ուսումնառության որակը, ինչպես նաև բարձրացնելու իրավակիրառման արդյունավետության մակարդակը մեր երկրներում»,- բացման խոսքում նշեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով օտարերկրյա գործընկերներին նախաձեռնության և միջոցառման կայացմանը նպաստելու համար: 


 «Համաժողովի թեման խիստ արդիական է ամբողջ աշխարհում, անհրաժեշտ և կարևոր: Ես ուրախ եմ, որ, չնայած դժվարին ժամանակներին, մենք հնարավորություն ունենք քննարկելու՝ ինչպես կարող ենք բարելավել իրավակիրառ գործունեությունը և պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները»,- նշեց Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի ներկայացուցիչ Օքսանա Կաչալովան: 


Բելառուսի պետական համալսարանի ներկայացուցիչ Եկատերինա Նովիկովան իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր ջանք չխնայեցին համաժողովի կայացման համար և հույս հայտնեց, որ համաձայնեցման վարույթով դատաքննության վերաբերյալ Բելառուսի փորձի ներկայացումը օգտակար կլինի: 


Զեկույցներով հանդես եկան Օքսանա Կաչալովան, Եկատերինա Նովիկովան, Ակադեմիայի դասընթացավար, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը, Ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի մասնագետ Արման Բայադյանը: 


Համաժողովի ընթացքում ներկաները՝ Ակադեմիայի ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ և քննիչներ, հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին և մասնակցել քննարկումներին: 

Տեսանյութ https://www.youtube.com/watch?v=8pIYYePB1z0