ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1384

08.09.2022

Երկօրյա վերապատրաստում «Ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով

Սեպտեմբերի 8-ից 9-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է երկօրյա վերապատրաստում «Ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով: Մասնակցում էին դատախազներ, քննիչներ և ՀԿ ներկայացուցիչներ: 


Վերապատրաստումն անցկացնում են PAHCT հավաստագրված միջազգային դասընթացավարներ Տիգրան Կիրակոսյանը (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) և Հասմիկ Պետրոսյանը (ՀԿ ներկայացուցիչ):


 Վերապատրաստումն իրականացվում է Արդարադատության ակադեմիայի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

1383

30.08.2022

Վերապատրաստումների շարք՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին

Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) հետ համատեղ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ԵԽ ծրագրի շրջանակում անցկացրել է վերապատրաստումների շարք Ակադեմիայի ունկնդիրների համար՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին: Երկօրյա վերապատրաստումներին մասնակցել են քննիչներ և դատախազներ:Դասընթացներն անցկացնել են համապատասխան վերապատրաստում անցած դասընթացավարները:


ԵԽ վերոնշյալ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի կողմից։

1382

30.08.2022

Երկօրյա վերապատրաստում՝ նվիրված ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարին

Օգոստոսի 30-ից 31-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է վերապատրաստում «Ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով, որին մասնակցում են դատախազներ և քննիչներ: Երկօրյա վերապատրաստումն անցկացնում են Ակադեմիայի դասընթացավարներ Կարեն Ամիրյանը և Տիգրան Պողոսյանը: 


Վերապատրաստումն իրականացվում է դեռևս 2021 թվականին Արդարադատության ակադեմիայի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

1381

25.08.2022

Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբին

Օգոստոսի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին: Դիպլոմ ստացավ 19 շրջանավարտ: 


«Ցանկացած կրթական կառույցի գործունեության գլխավոր գնահատականը շրջանավարտների մասնագիտական աշխատանքում դրսևորած վարքագիծն է, համապատասխան կանոնների պահպանումն է»,-նշեց ռեկտորը: Շնորհավորելով ունկնդիրներին՝ ռեկտորը բարի երթ և հաջողություն մաղթեց ընտրած բարդ և պատասխանատու ծառայության ընթացքում:

Տեսանյութ https://www.youtube.com/watch?v=d7uXmC0uDnM&t=2s

 

1380

24.08.2022

Աշխատանքային քննարկում՝ նվիրված Ակադեմիայի մասին օրենսդրության բարեփոխման ուղղությունների վերաբերյալ նախնական զեկույցին

Օգոստոսի 24-ին անցկացվեց աշխատանքային քննարկում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի օրենսդրության բարեփոխման ուղղությունների վերաբերյալ նախնական զեկույցին։ 


Արդարադատության ակադեմիայի ռեկտորի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի հետ համագործակցության շրջանակում մշակվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ նոր օրենքը՝ համապատասխան փորձագետների ներգրավմամբ։


Օրենքի մշակման նախնական ուղղությունները մանրամասն քննարկելու և շահագրգիռ կողմերի կարծիքները լսելու, համապատասխան լրացումներ կատարելու նպատակով Ակադեմիան ԹՊԻՀ-ի հետ համատեղ կազմակերպել էր  քննարկում, որին մասնակցում էին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ԹՊԻՀ գրասենյակի ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, դատավորներ, դատախազներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։     


Իբրև փորձագետներ ներգրավված են Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) տեղական փորձագետ Տիգրան Մարկոսյանը և իրավական հարցերով ավագ փորձագետ Տաթև Սուջյանը։ Փորձագետներն իրենց խոսքում նշեցին, որ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը նախ բխում է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, ապա ուղղված է կառույցի գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։


Մանրամասն քննարկվեցին հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են Ակադեմիայի անկախությանը (ինքնավարությանը), կառավարման համակարգին, ուսուցմանն ու վերապատրաստմանը, ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի կարգավիճակին և այլն։


Հաշվի առնելով շահագրգիռ կողմերի բարձրացված հարցերը՝ ԹՊԻՀ գրասենյակի ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը հավաստիացրեց, որ հնչեցված առաջարկները պատշաճ մշակելուց հետո առաջիկայում ևս նման ձևաչափով քննարկումներ կկազմակերպվեն սպասվելիք օրենքի նախագիծը առավել լիարժեք դարձնելու նպատակով։
 

1379

19.08.2022

Մեկնարկել է քննիչի թեկնածուների երրորդ խմբի քննաշրջանը

Օգոստոսի 19-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երրորդ խմբի ունկնդիրների քննաշրջանը, որի շրջանակում անցկացվելու է երկու բանավոր քննություն:


Խմբում ընդգրկված է 31 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումը նախատեսված է ավարտել սեպտեմբերի 30-ին:

1378

10.08.2022

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի հերթական համարը

Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի հերթական համարը: Այս համարում տեղ են գտել ինչպես հայ հեղինակների, այնպես էլ Ակադեմիայի միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Եռալեզու հանդեսը ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2022 թվականի ցուցակում: 


Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով.

http://aoj.am/bulletin 

1377

09.08.2022

Հանդիպում քննիչի թեկնածուների 2-րդ խմբի ունկնդիրների հետ` քննաշրջանին ընդառաջ

Օգոստոսի 9-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 23 ունկնդիր: Քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել 2 բանավոր քննություն, որին հաջորդելու է փորձաշրջանը:


Քննաշրջանից առաջ ռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, պատասխանեց հետաքրքրող հարցերին:

1376

29.07.2022

Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների առաջին խմբի շրջանավարտներին

Հուլիսի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրներին: Դիպլոմ ստացավ 22 շրջանավարտ: 


«Քրեական արդարադատության ոլորտում ամենաբարդ ու պատասխանտու գործառույթները դուք եք իրականացնելու. լիահույս եմ՝ բոլորիս պատիվը բարձր կպահեք»,- շնորհավորելով ունկնդիրներին՝ նշեց ռեկտորը և հաջողություն մաղթեց նրանց: 

1375

22.07.2022

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Հուլիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց: 


Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց շրջանավարտներին: «Ակադեմիան ձեր մշտական գործընկերն է և միշտ պատրաստ է իր ուժերի ներածին չափով աջակցել ձեզ այս բարդ ու պատասխանատու գործում»,- նշեց ռեկտորը: 


Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: