Երկօրյա վերապատրաստում՝ նվիրված ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարին
30.08.2022
Օգոստոսի 30-ից 31-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է վերապատրաստում «Ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով, որին մասնակցում են դատախազներ և քննիչներ: Երկօրյա վերապատրաստումն անցկացնում են Ակադեմիայի դասընթացավարներ Կարեն Ամիրյանը և Տիգրան Պողոսյանը:
Վերապատրաստումն իրականացվում է դեռևս 2021 թվականին Արդարադատության ակադեմիայի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: