ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1025

09.09.2019

Մեկնարկել է դատավորների վերապատրաստումը

Սեպտեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատավորների վերապատրաստումը, որն իրականացվում է հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա՝  40 ակադեմիական ժամ տևողությամբ: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի համար կազմում է տարեկան 80 ակադեմիական ժամ:

 

Վերապատրաստումն իրականացվում է տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրի համաձայն՝ ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովման նպատակով:

1024

09.09.2019

Մեկնարկեց դատավորի թեկնածուների հավակնորդների 2019-2020 թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրների մասնագիտական պատրաստումը

Սեպտեմբերի 9-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի դատավորի թեկնածուների հավակնորդների 2019-2020 թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրների մասնագիտական պատրաստումը:

 

Խումբը կազմված է դատավորների թեկնածուների 17 հավակնորդներից (10-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով): Դատավորների թեկնածուների հավակնորդների թվում է գիտական աստիճան ունեցող 2 ունկնդիր:

 

Մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրերի, տևելու է 7 ամիս և 3 շաբաթ՝ մինչև 2020 թ. մայիսի 4-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ժամաքանակը սահմանված է 1026 ակադեմիական ժամ:

1023

09.09.2019

Դատախազների վերապատրաստում՝ հատուկ մասնագիտական ոլորտում

Սեպտեմբերի 9-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկում է դատախազների վերապատրաստումը: Օրենքով սահմանված կարգով՝ դատախազների վերապատրաստումն իրականացվում է երկու փուլով` յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ (մեկ շաբաթ) տևողությամբ: Ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատախազի համար կազմում է 80 ակադեմիական ժամ։

 

Վերապատրաստումն անցկացվում է Ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի հիման վրա:

 

Ծրագիրը նպատակաուղղված է դատախազների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում:

1022

04.09.2019

Հանդիպում-քննարկում

Սեպտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում Սերգեյ Առաքելյանն ընդունեց «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունները» ծրագրի փորձագետ Բելա Գևորգյանին:

 

Հանդիպման նպատակը վերոնշյալ ծրագրի՝ Ակադեմիային առնչվող գործողությունների ֆինանսական կողմին վերաբերող հարցերի քննարկումն էր:

 

Հանդիպմանը ներկա էին Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Ֆինանսական բաժնի ղեկավար-գլխավոր հաշվապահ Նարինե Հարությունյանը:

1021

04.09.2019

Ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020 թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրներին

Սեպտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020 թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 17 հավակնորդներ (10-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով): Նրանց մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին և տևելու է 7 ամիս և 3 շաբաթ՝ մինչև 2020 թ. մայիսի 4-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

 

Ռեկտորն ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, անդրադարձավ ուսումնառությանը վերաբերող բովանդակային և տեխնիկական հարցերի: Ունկնդիրներին նաև ներկայացվեց Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն:

 

Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որոնց ընթացքում նրանք ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու:

1020

27.08.2019

Արդարադատության ոլորտի փորձագետների այցը Արդարադատության ակադեմիա

Օգոստոսի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին արդարադատության ոլորտի միջազգային և հայաստանյան փորձագետներ Թոմաս Թոմսենը (Իսպանիա), Մովսես Հակոբյանը, Հայկ Ասլանյանը, Բելա Գևորգյանը:

 

Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանն ողջունեց «Տեխնիկական աջակցություն Հայաստանի դատաիրավական ոլորտին» ծրագրի փորձագետներին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները:

 

Թոմաս Թոմսենը ներկայացրեց դատավորի թեկնածուների ուսուցմանը վերաբերող մանրամասներ՝ Ալբանիայի օրինակով, հետաքրքրվեց Արդարադատության ակադեմիայում ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցերով՝ սկսած ուսումնառության ժամաքանակից և ժամկետներից մինչև փորձաշրջանի կազմակերպում և այլն:

 

Քննարկվեցին ընթացող դատաիրավական բարեփոխումներին և այդ համատեքստում Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

1019

14.08.2019

ՀՀ արդարադատության նախարարի այցը Արդարադատության ակադեմիա

Օգոստոսի 14-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Նախարարին, նրա տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանին, Աննա Վարդապետյանին, Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրեց Ակադեմիայի վարչական շենքը, աշխատանքային պայմանները, լսարանները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ վերջերս հիմնանորոգված և տեխնիկապես վերազինված լսարանը, որը ծառայում է նաև որպես քննասենյակ, ինչպես նաև գրադարանը, հյուրանոցային համալիրը:

 

Շրջայցից հետո աշխատանքային հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ սկսած ունկնդիրների մասնագիտական պատրաստումից և վերապատրաստումից մինչև «Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման անհրաժեշտություն, իրականացված և իրականացվելիք ծրագրեր, նաև հյուրերին նվիրեց օրերս լույս տեսած «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի առաջին համարը: 

 

Նախարարը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը տրամադրված է սերտ համագործակցության, դատաիրավական բարեփոխումների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքի: Քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր և երկկողմ պատրաստակամություն հայտնեցին արդյունավետ համագործակցել:

1018

07.08.2019

Կայացավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 6-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Ներկա էին Խորհրդի անդամներ Համլետ Ասատրյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր), Հովսեփ Բեդևյանը (ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ), Աննա Վարդապետյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց և հաստատեց Արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում արտահերթ ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2019-2020թթ. ուսուցման ծրագիրը:

1017

29.07.2019

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի առաջին համարը

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի անդրանիկ համարը՝ Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Առաջին համարը նվիրված է Ակադեմիայի հիմնադրման 5-ամյակին, որում տեղ են գտել ինչպես հայ հեղինակների, այնպես էլ Ակադեմիայի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Այսուհետ տարին առնվազն երկու անգամ հանդեսն իր շուրջը կհամախմբի մասնագիտական հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների:

 

Հանդեսի հիմնադիրը և հրատարակողը Արդարադատության ակադեմիան է, հանդեսի գլխավոր խմբագիրը Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն է:

 

Հանդեսում հրատարակվելու են ոչ միայն հայրենական և արտասահմանյան գիտնականների և մասնագետների՝ իրավագիտության և հարակից այլ մասնագիտությունների տեսական և գործնական հիմնախնդիրներին վերաբերող հոդվածները, այլ նաև Ակադեմիայի գիտաժողովների և նմանաբնույթ այլ միջոցառումների նյութերը:

 

Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում:

1016

25.07.2019

ՄԱԿ զարգացման ծրագրի առաքելության այցը Ակադեմիա

Այս օրերին Հայաստանում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչների պատվիրակությունը՝ մեր երկրում ընթացող արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում առաքելություն իրականացնելու նպատակով:

 

Այցի շրջանում առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, դատական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետ, նաև ցանկություն են հայտնել լինել Արդարադատության ակադեմիայում:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, ՄԱԶԾ քաղաքականության ձևավորման, քաղաքական երկխոսության ու սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուքի գլխավորությամբ: Ռեկտորը ողջունեց հյուրերին և իր խոսքում նշեց միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցության մասին: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, հիմնական գործառույթները, նաև պատասխանեց ուսումնական գործընթացին, ուսուցման ծրագրերի մշակմանը վերաբերող հարցերին:

 

Հյուրերը ներկայացրին առաքելության հիմնական թիրախները՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումները և դատական համակարգի գործառույթները հակակոռուպցիոն ոլորտում։ Առաքելությունը նպատակ ունի օգնել նաև հասկանալ բարեփոխումների գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ծավալը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտին, մասնագիտական պատրաստման և վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր: