ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1615

27.11.2024

Հասանելի է Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի, Գևորգ Դանիելյանի համահեղինակած «Դատական իշխանության անկախությունը» վերնագրով ձեռնարկը

 Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի համահեղինակած «Դատական իշխանության անկախությունը» վերնագրով ձեռնարկը՝ ներբեռնման հնարավորությամբ: 
 

1609

27.11.2024

Աշխատանքային քննարկում՝ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով

  Նոյեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի «Արդարադատության մատչելիության» ծրագրի ղեկավար Ջոշ Աունսթեդին:  

 

 
 Պրոռեկտորը ողջունեց հյուրին, ամփոփվեցին 2024թ. համագործակցության արդյունքները, նախանշվեցին հետագա քայլերը:


 Ակադեմիայի Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրեց Ակադեմիայի կողմից կազմակերպվող հեռաուսուցման դասընթացների առանձնահատկությունները:
 

1608

25.11.2024

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի այցն Ալբանիա

Նոյեմբերի 19-ից 22-ը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Տիրանայում մասնակցեց ԵՄ և ԵԽ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախագծի «Կանանց արդարադատության մատչելիություն՝ ԵԽ գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների կիրառում» ծրագրի շրջանակում կազմակերպված Կանանց արդարադատության մատչելիության մենթորային ծրագրի հաշվետու հանդիպմանը և Արևելյան գործընկերության երկրների ու Արևմտյան Բալկանյան շրջանների փորձի փոխանակման աշխատաժողովին:

 


Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության երկրների դատական վերապատրաստման հաստատությունների տարածաշրջանային ցանցի երրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա ամիսներին իրականացվելիք համատեղ միջոցառումները:    


Հայաստանյան պատվիրակության կազմում էին տարբեր մասնագիտացմամբ դատավորներ և իրավունքի ոլորտի մասնագետներ:
 

1607

20.11.2024

Սեմինար՝ «Դատավորի անկախությունը» թեմայով

Նոյեմբերի 20-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Դատավորի անկախությունը» թեմայով: Սեմինարը կազմակերպել էր Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:

 

 
Միջոցառումը, որը նախատեսված էր վարչական մասնագիտացմամբ դատավորների և դատավորի թեկնածուների համար, վարում էր Սաքսոնիա-Անհալթ երկրամասի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը:

 


Սեմինարի շրջանակներում քննարկվեցին դատավորի անկախությանն առնչվող հիմնահարցեր:
 

1606

20.11.2024

«Դատական իշխանության անկախությունը» ուսումնական ձեռնարկի շնորհանդես-քննարկում՝ Ակադեմիայում

Նոյեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի համահեղինակած «Դատական իշխանության անկախությունը» ձեռնարկի շնորհանդես-քննարկումը:

 


Ձեռնարկը մշակվել և հրատարակվել է Արդարադատության ակադեմիայի, «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» և   Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցությամբ: 

 

Ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը, IRZ-ի՝ Հայաստանում ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։

 


«Լիահույս եմ, որ ուսումնական ձեռնարկն օգտակար կլինի ինչպես Ակադեմիայի ունկնդիրներին, այնպես էլ հանրային ծառայություն իրականացնող անձանց՝ դրանում քննարկվող խնդիրներն առավել խորությամբ ընկալելու, իմաստավորելու, դրանց լուծման կոնկրետ ուղղություններ նախանշելու և իրականացնելու համար»,-բացման խոսքում նշեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 


Զեկույցներով հանդես եկան ձեռնարկի համահեղինակները, որին հաջորդեց քննարկում մասնակիցների միջև:

 


Ձեռնարկը և համանուն դասընթացը ներառվել են դատավորների և դատավորների թեկնածուների վերապատրաստման 2025թ. ուսումնական ծրագրում:
 

1605

18.11.2024

Վերապատրաստման դասընթաց՝ նվիրված հավաքների ազատության ապահովման գործնական խնդիրներին

Նոյեմբերի 8-ին և 18-ին Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացրեց վերապատրաստման դասընթաց՝ նվիրված հավաքների ազատության ապահովման գործնական խնդիրներին:

 


 Վերապատրաստման դասընթացին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ 24 դատավորներ և դատավորի թեկնածուներ:


Դասընթացը վարում էր ԵԽ փորձագետ, վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը:
 

1603

06.11.2024

ԹՊԻՀ գործընկերների այցն Արդարադատության ակադեմիա

Նոյեմբերի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերին և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ մեծապես կարևորելով ԹՊԻՀ-ի հետ համագործակցության դրական փորձը: Կողմերը քննարկեցին համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արգասաբեր:


Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, հնարավորություն ունեցան շրջելու «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
 

1602

04.11.2024

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Նոյեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմներ հանձնեց Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց:


Շնորհավորելով  մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ պրոռեկտորն ունկնդիրներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ ծառայություն:


Քննիչի թեկնածուները մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը համապատասխան ուսուցման ծրագրով:

1601

04.11.2024

Հասանելի է Հայարփի Զարգարյանի՝ «Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրությունը

Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայարփի Զարգարյանի՝ «Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրությունը՝ ներբեռնման հնարավորությամբ:

1600

29.10.2024

Ներկայացվեց առցանց նոր դասընթաց

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Աշխատանքային իրավունքները որպես մարդու իրավունքներ» HELP առցանց դասընթացի մեկնարկային հանդիպումը: Դասընթացը իրականացվում է «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի շրջանակներում՝ Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությամբ:


Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:


Ռեկտորն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԵԽ գործընկերներին և շեշտեց, որ մեծապես կարևորում է համագործակցության ընթացքում ձևավորված նշանակալի ձեռքբերումները: