«Դատական իշխանության անկախությունը» ուսումնական ձեռնարկի շնորհանդես-քննարկում՝ Ակադեմիայում
Նոյեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի համահեղինակած «Դատական իշխանության անկախությունը» ձեռնարկի շնորհանդես-քննարկումը:
Ձեռնարկը մշակվել և հրատարակվել է Արդարադատության ակադեմիայի, «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը, IRZ-ի՝ Հայաստանում ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
«Լիահույս եմ, որ ուսումնական ձեռնարկն օգտակար կլինի ինչպես Ակադեմիայի ունկնդիրներին, այնպես էլ հանրային ծառայություն իրականացնող անձանց՝ դրանում քննարկվող խնդիրներն առավել խորությամբ ընկալելու, իմաստավորելու, դրանց լուծման կոնկրետ ուղղություններ նախանշելու և իրականացնելու համար»,-բացման խոսքում նշեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Զեկույցներով հանդես եկան ձեռնարկի համահեղինակները, որին հաջորդեց քննարկում մասնակիցների միջև:
Ձեռնարկը և համանուն դասընթացը ներառվել են դատավորների և դատավորների թեկնածուների վերապատրաստման 2025թ. ուսումնական ծրագրում: