Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին
04.11.2024
Նոյեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմներ հանձնեց Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց:
Շնորհավորելով մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ պրոռեկտորն ունկնդիրներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ ծառայություն:
Քննիչի թեկնածուները մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը համապատասխան ուսուցման ծրագրով: