ԹՊԻՀ գործընկերների այցն Արդարադատության ակադեմիա
Նոյեմբերի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերին և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ մեծապես կարևորելով ԹՊԻՀ-ի հետ համագործակցության դրական փորձը: Կողմերը քննարկեցին համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արգասաբեր:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, հնարավորություն ունեցան շրջելու «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: