Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի այցն Ալբանիա
Նոյեմբերի 19-ից 22-ը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Տիրանայում մասնակցեց ԵՄ և ԵԽ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախագծի «Կանանց արդարադատության մատչելիություն՝ ԵԽ գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների կիրառում» ծրագրի շրջանակում կազմակերպված Կանանց արդարադատության մատչելիության մենթորային ծրագրի հաշվետու հանդիպմանը և Արևելյան գործընկերության երկրների ու Արևմտյան Բալկանյան շրջանների փորձի փոխանակման աշխատաժողովին:
Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության երկրների դատական վերապատրաստման հաստատությունների տարածաշրջանային ցանցի երրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա ամիսներին իրականացվելիք համատեղ միջոցառումները:
Հայաստանյան պատվիրակության կազմում էին տարբեր մասնագիտացմամբ դատավորներ և իրավունքի ոլորտի մասնագետներ: