ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1274

21.01.2022

Սեմինար դատախազների և դատախազի թեկնածուների համար

Հունվարի 21-ին Արդարդատության ակադեմիայում անցկացվեց սեմինար դատախազների և դատախազի թեկնածուների համար՝ «Կիբերհանցագործություններ» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը վարում էր միջազգային փորձագետ Աքսել Ֆորստերը, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում (Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սուդան), եղել է գլխավոր դետեկտիվ:

1273

19.01.2022

Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են IRZ-ի կազմակերպած սեմինարին

Հունվարի 18-ին Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդումը» ծրագրի շրջանակում անցկացվող սեմինարին: Այն նվիրված էր հաղորդակցության ռազմավարության պլանավորմանը: Սեմինարը վարում էր հաղորդակցության գծով ավագ փորձագետ Սաշա Օլիվեր Ռուխը: Մասնակցում էին նաև հայաստանյան մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ:

1272

14.01.2022

Սեմինար դատախազների և քննիչների համար

Հունվարի 14-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար դատախազների և քննիչների համար՝ «Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ ուղղված պայքարի մեջ տեղեկատվական վերջին միտումները» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը վարում էր հակակոռուպցիոն և էթիկայի հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն (Լատվիա):

1271

13.01.2022

Աշխատանքային քննարկում՝ համատեղ ծրագրի իրականացման նպատակով

Հունվարի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սերգո Կավթարաձեին, ծրագրի փորձագետ Տիգրան Մարկոսյանին:

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվելիք ծրագրի շրջանակում նախանշված անելիքները, մասնավորապես՝ Արդարադատության ակադեմիայի գործունեությունը կարգավորող օրենսդրական ակտերի լրամշակումը և այլն:

 

Քննարկվեց նաև ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով տարբեր երկրների համանման կառույցների լավագույն փորձին ծանոթանալու հնարավորության հարցը:

1270

27.12.2021

Հանդիպում-քննարկում՝ համագործակցությունը խորացնելու հեռանկարով

Դեկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՄԱԿ փախստականների գործակալության իրավաբանական վարչության ղեկավար Անդրեյ Արյուպինին: Ռեկտորը ողջունեց հյուրին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, դասընթացների անցկացման յուրահատկությունները՝ առկա և հեռավար եղանակներով: Ռեկտորը նաև կարևորեց Ակադեմիայի և գործակալության միջև առկա համագործակցության արդյունքները, նաև առաջարկեց համատեղ իրականացման համար նոր ծրագրեր:

 

Անդրեյ Արյուպինն իր հերթին նշեց, որ պատրաստ են շարունակել և խորացնել Ակադեմիայի հետ համագործակցությունը:

 

Կողմերը պայմանավորվեցին աշխատանքային առանձին հանդիպումների ժամանակ քննարկել և հստակեցնել նախանշված գաղափարների իրականացման պլանները:

 

Անդրեյ Արյուպինը նաև ծանոթացավ Ակադեմիայի շենքային պայմաններին:

1269

24.12.2021

Դիպլոմներ դատավորի թեկնածուների հավակնորդներին

Դեկտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց շրջանավարտներին:

 

«Մեր պետությունն ու հասարակությունը արդարադատության համակարգը համալրող որակյալ կադրերի կարիք ունի»,-նշեց ռեկտորը և ընդգծեց, որ ցանկացած կրթական հաստատության գործունեության գնահատման ամենակարևոր չափանիշը շրջանավարտների դրսևորած մասնագիտական գործառույթների որակն է: Այդ առումով ռեկտորը վստահություն հայտնեց, որ շրջանավարտները հաջողությամբ իրենց կդրսևորեն բարդ ու պատասխանատու գործունեության մեջ:

 

Այս խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը տևել է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:

1268

20.12.2021

Վերապատրաստում՝ նվիրված բաց աղբյուրների միջոցով ՏՏ դատափորձաքննությանը և ցանցային հետաքննություններին

Դեկտեմբերի 20-ից 24-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է «Բաց աղբյուրների միջոցով ՏՏ դատափորձաքննություն և ցանցային հետաքննություններ» թեմայով վերապատրաստում: Մասնակցում են դատախազներ, քննիչներ, ոստիկանության աշխատակիցներ:

 

Վերապատրաստումն անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «Հայաստանում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, երախտագիտություն հայտնեց մասնակցության համար և հույս հայտնեց, որ վերապատրաստումն արդյունավետ կլինի: Ռեկտորը միաժամանակ նշեց, որ կիբերմիջավայրին առնչվող հանցագործությունները համաշխարհային հիմնախնդիրներից են, և պատահական չէ, որ Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ակադեմիան ակտիվ մասնակցություն ունի՝ կազմակերպելով և անցկացնելով նման միջոցառումներ, դասընթացներ:

 

Վերապատրաստումը վարում են ոլորտի հեղինակավոր փորձագետներ Գեորգի Պիրվելին (Վրաստան), Լուսիան Ռադուն (Ռումինիա), Իոն Գաինան (Մոլդովա):

1267

17.12.2021

Ամփոփվեցին «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի 2021 թվականի արդյունքները

Դեկտեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի 2021 թվականի համագործակցության արդյունքների ներկայացմանը վերաբերող միջոցառում: Մասնակցում էին IRZ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը և վերապատրաստման գծով փորձագետ Օթիլիա Պակուրարին, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ դատաիրավական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, Ակադեմիայի մի շարք այլ գործընկերներ, հյուրեր:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում համագործակցության արդյունքում իրականացված միջոցառումները, ծրագրի շրջանակում տարբեր թեմաներով անցկացված վերապատրաստումներն ու դրանց դրական արդյունքները:
Փիթեր Գյորթլերը ևս գոհունակությամբ խոսեց համագործակցության արդյունավետության և արձանագրված արդյունքների մասին:

 

Ելույթ ունեցան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը:

1266

10.12.2021

Տեղի ունեցավ «Աջակցություն դատական բարեփոխումներին» ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Դեկտեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց «Աջակցություն դատական բարեփոխումներին» ծրագրի համակարգող խորհրդի նիստին, որն անցկացվում էր առցանց եղանակով:

 

Ռեկտորը ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները, արձանագրված արդյունքները: Նիստին մասնակցում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ վճռաբեկ դատարանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակից և այլն:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի» շրջանակում:
Ծրագիրը շարունակվելու է մինչև 2022 թվականի օգոստոս: Քննարկվեց և ընդունվեց նաև 2022թ.-ի աշխատանքային ծրագիրը:

1265

10.12.2021

Սեմինար դատավորների համար՝ նվիրված էլեկտրոնային արդարադատությանը

Դեկտեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ սեմինար դատավորների համար՝ «Էլեկտրոնային կառավարում և թվային կառավարման գործիքները» թեմայով: Սեմինարը վարում էին փորձագետներ Սուրեն Քրմոյանը (իրավաբան) և Մերի Շերոյանը (ՏՏ մասնագետ):

 

Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում: