Աշխատանքային քննարկում՝ համատեղ ծրագրի իրականացման նպատակով
Հունվարի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սերգո Կավթարաձեին, ծրագրի փորձագետ Տիգրան Մարկոսյանին:
Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվելիք ծրագրի շրջանակում նախանշված անելիքները, մասնավորապես՝ Արդարադատության ակադեմիայի գործունեությունը կարգավորող օրենսդրական ակտերի լրամշակումը և այլն:
Քննարկվեց նաև ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով տարբեր երկրների համանման կառույցների լավագույն փորձին ծանոթանալու հնարավորության հարցը: