ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1264

03.12.2021

Դատական գործերի և դատարանների կառավարման վերաբերյալ սեմինար դատավորների համար

Դեկտեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար դատական գործերի և դատարանների կառավարման վերաբերյալ: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարն անցկացնում էր ԵՄ ծրագրի միջնաժամկետ փորձագետ, Ռիգայի ռեգիոնալ դատարանի դատավոր Սվետլանա Բելյաևան: Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ:

1263

01.12.2021

Դասընթացավարների վերապատրաստում՝ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով

Դեկտեմբերի 1-3-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով վերապատրաստում: Նպատակն է՝ պատրաստել դասընթացավարներ վերոնշյալ դասընթացի անցկացման համար: Այն իրականացնում է Ակադեմիան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:

 

Մասնակցում են դատախազներ, քննիչներ, ներկայացուցիչներ Ակադեմիայի աշխատակազմից և քաղաքացիական հասարակությունից: Դասընթացը վարում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ատելության հողի վրա հանցագործությունների հարցերով պատասխանատու Վիկտոր Կունդրակը և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, PAHCT հավաստագրված միջազգային դասընթացավար Նունե Հայրապետյանը:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ հատկապես այս օրերին Հայաստանի համար խիստ արդիական է ատելության շարժառիթներով կատարվող հանցագործությունների և դրա դեմ պայքարի վերաբերյալ ավելի լայն, խորացված պատկերացումներ ունենալը:

 

Վիկտոր Կունդրակը շնորհակալություն հայտնեց Ակադեմիային աջակցության համար և հույս հայտնեց, որ դասընթացը կլինի արդյունավետ:

1262

30.11.2021

Քննական օր դատախազի թեկնածուների համար

Նոյեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց 2021-2022թթ. դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը: Քննությունն անցկացվեց թեստային եղանակով:

 

Ունկնդիրների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս (2021 թվականի նոյեմբերի 1-ից 2022 թվականի մայիսի 31-ը)՝ ներառյալ փորձաշրջանը:

1261

29.11.2021

Դասընթաց՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում

Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Պրոբացիայի շահառուների մասնակցությամբ դատարանի լուծման ենթակա հարցերի իրավական կարգավորումները» թեմայով դասընթաց: Այն կազմակերպել էր Ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համատեղ, ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում: Մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորների թեկնածուների հավակնորդները:

 

Դասընթացից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԵԽ վերոնշյալ ծրագրի ղեկավար Արման Պողոսյանը: Ռեկտորը երախտագիտություն հայտնեց ԵԽ գործընկերներին նման նախաձեռնության, իսկ ունկնդիրներին՝ դրսևորած հետաքրքրության համար՝ միաժամանակ կարևորելով քննարկվող թեման:

 

Դասընթացը վարում էին Ակադեմիայի դասընթացավարներ, ԵԽ ազգային փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Դավիթ Թումասյանը:

 

Պրոբացիային նվիրված այս դասընթացը նաև ներառված է Ակադեմիայի հաջորդ տարվա ուսումնական ծրագրում:

1260

26.11.2021

Սեմինար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին

Նոյեմբերի 25-ից 26-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին: Սեմինարը կազմակերպել էր Ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 

Մասնակցում էին ՀՀ տարբեր արտյանների դատարանների դատավորներ: Սեմինարը վարում էին Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ, ԵԽ տեղական փորձագետներ Հրայր Ղուկասյանը և Դավիթ Մելքոնյանը:

1259

26.11.2021

Հաշտարարության վերաբերյալ սեմինար դատավորների համար

Նոյեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց հաշտարարության վերաբերյալ սեմինար դատավորների համար: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը վարում էին արտոնագրված հաշտարարներ Մարիամ Մկրտիչյանը և Կարինե Պողոսյանը:

1258

23.11.2021

Ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին՝ առաջին քննաշրջանին ընդառաջ

Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների առաջին քննաշրջանին ընդառաջ և ձևավորված ավանդույթի համաձայն՝ նոյեմբերի 23-ին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց 2021-2022թթ. դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ:

 

Ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման, գնահատման, արդյունքների բողոքարկման կարգերի առանձնահատկությունները:

 

Խմբում ընդգրկված դատախազի 23 թեկնածուները քննությունը կհանձնեն նոյեմբերի 30-ին՝ թեստային տարբերակով:

1257

22.11.2021

Սեմինարներ քրեական մասնագիտացմամբ դատավորների համար

Նոյեմբերի 13-ին և 20-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեցին սեմինարներ «Համաձայնեցման և համագործակցության վարույթների տեսագործնական հիմնախնդիրները» և «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը ՀՀ քրեական դատավարությունում» թեմաներով: Կազմակերպել էր Ակադեմիան՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

 

Սեմինարները վարում էր Ակադեմիայի դասընթացավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանը: Մասնակցում էին քրեական մասնագիտացմամբ դատավորներ:

1256

19.11.2021

Սեմինար՝ նվիրված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմնահարցերին

Նոյեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ նվիրված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմնահարցերին: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը վարում էր Արդարադատության ակադեմիայի դասընթացավար, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը: Մասնակցում էին դատավորներ և դատախազներ:

1255

12.11.2021

Կանցկացվի դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին

Նոյեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազի թեկնածուներին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը:

 

Ռեկտորը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի 25-ամյակին և անմահացած բոլոր հերոսների հիշատակին: Ունկնդիրները ներկայանալու են պաշտպանական և մեղադրական դիրքերից, դատաքննությունը վարելու են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորներ, մասնակիցները գնահատվելու են դատախազներից, դատավորներից և իրավաբան-գիտնականներից կազմված ժյուրիի կողմից: «Դատախաղերի իրականացումը ուսումնական գործընթացի համար չափազանց կարևոր է: Վստահ եմ՝ այս մրցույթը դատաքննության շրջանակներում ձեզ դրսևորելու արդյունավետ փորձ կլինի»,- նշեց ռեկտորը:

 

Ունկնդիրները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ռեկտորին և ներկայացնել առաջարկություններ դատախաղի անցկացման վերաբերյալ: