ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Կանցկացվի դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին

12.11.2021

Նոյեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազի թեկնածուներին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը:

 

Ռեկտորը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի 25-ամյակին և անմահացած բոլոր հերոսների հիշատակին: Ունկնդիրները ներկայանալու են պաշտպանական և մեղադրական դիրքերից, դատաքննությունը վարելու են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորներ, մասնակիցները գնահատվելու են դատախազներից, դատավորներից և իրավաբան-գիտնականներից կազմված ժյուրիի կողմից: «Դատախաղերի իրականացումը ուսումնական գործընթացի համար չափազանց կարևոր է: Վստահ եմ՝ այս մրցույթը դատաքննության շրջանակներում ձեզ դրսևորելու արդյունավետ փորձ կլինի»,- նշեց ռեկտորը:

 

Ունկնդիրները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ռեկտորին և ներկայացնել առաջարկություններ դատախաղի անցկացման վերաբերյալ: