ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1254

12.11.2021

Սեմինար դատավորների և դատախազների համար

Նոյեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Ապօրինի ձեռք բերված գույքի վրա բռնագանձում տարածելը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական հանցագործությունների և անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը վարում էր հակակոռուպցիոն և էթիկայի հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն (Լատվիա): Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ և դատախազներ:

1253

10.11.2021

Համագործակցության հուշագիր` Ակադեմիայի և Ռ. Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի միջև

Նոյեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր:

 

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Զուզանա Զալանովային համագործակցության առաջարկն ընդունելու համար և հայտնեց, որ գործընկեր կառույցն աջակցելու է Ակադեմիային դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

«Վստահ եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք արձանագրել դրական ձեռքբերումներ, որոնք հիմք կհանդիսանան մեր համագործակցության հետագա զարգացման համար»,- նշեց ռեկտորը:

 

Զուզանա Զալանովան իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ մարդու իրավունքների սկզբունքները և մարդու իրավունքների չափանիշների ըմբռնումը վճռորոշ նշանակություն ունեն ինչպես արդարադատության ոլորտի, այնպես էլ մասնագետների համար, և հույս հայտնեց, որ նաև այդ կարևոր գործընթացի ուղղությամբ կհամագործակցեն հուշագրի շրջանակներում:

1252

05.11.2021

Սեմինար՝ նվիրված դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային լավագույն փորձին

Նոյեմբերի 5-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Կոռուպցիոն ռիսկերը դատական համակարգում» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը վարում էր հակակոռուպցիոն և էթիկայի հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն (Լատվիա): Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ:

1251

02.11.2021

Ակադեմիայի ռեկտորը մասնակցեց HELP դասընթացի առցանց մեկնարկային հանդիպմանը

Նոյեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց «Պայքար ատելության խոսքի դեմ» դատավորների և դատախազների համար նախատեսված HELP վերապատրաստման դասընթացի առցանց մեկնարկային հանդիպմանը: Ռեկտորը ողջունեց մասնակիցներին, կարևորեց HELP-ի հետ արդյունավետ համագործակցությունը, անդրադարձավ HELP դասընթացների անցկացմանը: Միջոցառումն անցկացվեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ««Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում՝ Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ:

 

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵԽ ներկայացուցիչները՝ Մառա Ջորջեսկուն և Անա Մեդարասկա-Լազովան:

1250

02.11.2021

Ռեկտորը Նուր-Սուլթանում մասնակցել է միջազգային կլոր-սեղան քննարկման

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հրավերով, հոկտեմբերի 27-ից 28-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է «Դատական համակարգի բարեփոխումները Ղազախստանում. նոր մարտահրավերների լուծումներ՝ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ» միջազգային կլոր-սեղան քննարկմանը: Սերգեյ Առաքելյանը հանդես է եկել ելույթով, որը նվիրված էր HELP դասընթացների ներդրմանը դատավորների, դատախազների, քննիչների և իրավական ոլորտի այլ մասնագետների կրթական ծրագրերում՝ Հայաստանի Արդարադատության ակադեմիայի փորձի հիման վրա:

 

Քննարկումը կազմակերպվել էր ԵԽ-ի, Վենետիկի հանձնաժողովի և Ղազախստանի Գերագույն դատարանի կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) և ԵԽ-ի ֆինանսավորմամբ:

1249

01.11.2021

Մեկնարկեց դատախազի թեկնածուների 2021-2022թթ. մասնագիտական պատրաստումը

Նոյեմբերի 1-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց 2021-2022թթ. մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է դատախազի 23 թեկնածու:


Առաջին դասընթացից առաջ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ունկնդիրներին: Ռեկտորը շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, առողջություն և հաջողություն մաղթեց նրանց և հույս հայտնեց, որ բոլորը կավարտեն ուսուցումը և կնշանակվեն դատախազի պաշտոնում: Ռեկտորն անդրադաձավ նաև մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրին, ուսումնառության գործընթացին առնչվող բովանդակային և կազմակերպական հարցերի:

 

Մասնագիտական պատրաստում անցնող դատախազի թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 7 ամիս է՝ ներառյալ փորձաշրջանը: Մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել 2022թ. մայիսի 31-ին:

1248

29.10.2021

Սեմինար՝ Արդարադատության ակադեմիայի աշխատակազմի համար

Հոկտեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիայում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անցկացրեց սեմինար Ակադեմիայի աշխատակիցների համար: Սեմինարը նվիրված էր դատական համակարգում ուսուցման կազմակերպման առանձնահատկություններին, մեծահասակների ուսուցման ոճերին, ուսուցման պլանի կազմմանը և այլն: Սեմինարը վարում էր միջազգային փորձագետ, կրթության և վերապատրաստման գծով դոկտոր Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին:

 

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և IRZ-ի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում Ակադեմիան IRZ-ի հետ համատեղ իրականացնում է վերապատրաստումների շարք ինչպես Ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ դասընթացավարների և աշխատակազմի համար:

1247

26.10.2021

Սեմինար դատավորների թեկնածուների հավակնորդների համար

Հոկտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ դատավորի թեկնածուների հավակնորդների համար: Այն նվիրված էր «Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու որոշ հիմքերի նյութական և դատավարական առանձնահատկությունները» մոդուլի վերաբերյալ հմտությունների զարգացմանը:

 

Սեմինարը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը:

 

Սեմինարը կազմակերպել էր Ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

1246

25.10.2021

Դասընթացավարների վերապատրաստում

Հոկտեմբերի 23-ից 24-ը Ծաղկաձորում անցկացվեց Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստում: Այն կազմակերպել էր Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Բացման խոսքով հանդես եկավ ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորի խոսքով՝ IRZ-ի հետ իրականացվող այս վերապատրաստումը չափազանց օգտակար է Ակադեմիայի դասընթացավարների համար:

 

Վերապատրաստումը վարում էր միջազգային փորձագետ, կրթության և վերապատրաստման գծով դոկտոր Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին:

1245

22.10.2021

Դիպլոմներ Ակադեմիայի շրջանավարտներին՝ 2021 թվականի դատախազի թեկնածուներին

Հոկտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրներին՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Հանդիսավոր միջոցառումն անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

 

Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին՝ նշելով, որ ցանկացած ուսումնական կառույցի հիմնական գնահատականը շրջանավարտների կողմից գործունեության ընթացքում գրանցված ձեռքբերումներն են, միաժամանակ հորդորելով բարձր պահել նաև Ակադեմիայի պատիվը:

 

ՀՀ գլխավոր դատախազը շրջանավարտներին ներկայացրեց դատախազի բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքի առանձնահատկությունները՝ նրանցից նաև ակնկալելով նվիրում, համակարգին նոր շունչ և մտածողություն բերելու ձգտում: Ա. Դավթյանը շնորհակալություն հայտնեց Ակադեմիային և անձամբ ռեկտորին՝ դատախազների թեկնածուների ևս մի խմբի մասնագիտական պատրաստումը կազմակերպելու համար:

 

Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված ուսուցման ծրագրի, տևել է 7 ամիս և 2 շաբաթ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: