ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Համագործակցության հուշագիր` Ակադեմիայի և Ռ. Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի միջև

10.11.2021

Նոյեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր:

 

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Զուզանա Զալանովային համագործակցության առաջարկն ընդունելու համար և հայտնեց, որ գործընկեր կառույցն աջակցելու է Ակադեմիային դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

«Վստահ եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք արձանագրել դրական ձեռքբերումներ, որոնք հիմք կհանդիսանան մեր համագործակցության հետագա զարգացման համար»,- նշեց ռեկտորը:

 

Զուզանա Զալանովան իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ մարդու իրավունքների սկզբունքները և մարդու իրավունքների չափանիշների ըմբռնումը վճռորոշ նշանակություն ունեն ինչպես արդարադատության ոլորտի, այնպես էլ մասնագետների համար, և հույս հայտնեց, որ նաև այդ կարևոր գործընթացի ուղղությամբ կհամագործակցեն հուշագրի շրջանակներում: