Դիպլոմներ դատավորի թեկնածուների հավակնորդներին
24.12.2021
Դեկտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց շրջանավարտներին:
«Մեր պետությունն ու հասարակությունը արդարադատության համակարգը համալրող որակյալ կադրերի կարիք ունի»,-նշեց ռեկտորը և ընդգծեց, որ ցանկացած կրթական հաստատության գործունեության գնահատման ամենակարևոր չափանիշը շրջանավարտների դրսևորած մասնագիտական գործառույթների որակն է: Այդ առումով ռեկտորը վստահություն հայտնեց, որ շրջանավարտները հաջողությամբ իրենց կդրսևորեն բարդ ու պատասխանատու գործունեության մեջ:
Այս խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը տևել է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը: