ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վերապատրաստում՝ նվիրված բաց աղբյուրների միջոցով ՏՏ դատափորձաքննությանը և ցանցային հետաքննություններին

20.12.2021

Դեկտեմբերի 20-ից 24-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է «Բաց աղբյուրների միջոցով ՏՏ դատափորձաքննություն և ցանցային հետաքննություններ» թեմայով վերապատրաստում: Մասնակցում են դատախազներ, քննիչներ, ոստիկանության աշխատակիցներ:

 

Վերապատրաստումն անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «Հայաստանում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, երախտագիտություն հայտնեց մասնակցության համար և հույս հայտնեց, որ վերապատրաստումն արդյունավետ կլինի: Ռեկտորը միաժամանակ նշեց, որ կիբերմիջավայրին առնչվող հանցագործությունները համաշխարհային հիմնախնդիրներից են, և պատահական չէ, որ Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ակադեմիան ակտիվ մասնակցություն ունի՝ կազմակերպելով և անցկացնելով նման միջոցառումներ, դասընթացներ:

 

Վերապատրաստումը վարում են ոլորտի հեղինակավոր փորձագետներ Գեորգի Պիրվելին (Վրաստան), Լուսիան Ռադուն (Ռումինիա), Իոն Գաինան (Մոլդովա):