Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երրորդ խմբին
Հունիսի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 11 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկելու է հունիսի 24-ին և նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 5-ին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության ակադեմիան հայտարարում է թվով 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին:
• Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
• Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (ամսական՝ 10 դասընթաց)
• Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
• Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա
• Մեկնարկը՝ հուլիսի 1-ին
• Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ
Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 28-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):
Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:
Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում:
Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am
Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին
Հունիսի 11-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված թեկնածուին և ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացան 25 ունկնդիրներ:
Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց շրջանավարտներին: «Ցանկացած կրթական կառույցի գլխավոր գնահատականը ձևավորվում է շրջանավարտների միջոցով: Հույս եմ հայտնում, որ ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնելով կնպաստեք բոլորիս, այդ թվում ձեր Ակադեմիայի բարձր գնահատականի ձևավորմանը»:
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=n0L30W-a9cQ
«Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրության շնորհանդեսը:
Հունիսի 5-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայարփի Զարգարյանի՝ «Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրության շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Վճռաբեկ դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն անձամբ իր և Ակադեմիայի անունից ողջունեց ներկաներին, շնորհավորեց նման նշանակալի իրադարձության առթիվ՝ հայտնելով իր դրական արձագանքը մենագրության վերաբերյալ:
Հայարփի Զարգարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրերին, Արդարադատության ակադեմիային՝ ի դեմս ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հյուընկալելու համար, հակիրճ ներկայացրեց մենագրության բովանդակությունը և առաջին մակագրված օրինակը նվիրեց Ռեկտորին:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև մի շարք հյուրեր:
Մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպում դատախազի թեկնածուների հետ
Մայիսի 31-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 11 ունկնդիր:
Ռեկտորը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսումնառությունը տևելու է 7 ամիս 1 շաբաթ, ներառյալ փորձաշրջանը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք բովանդակային և կազմակերպական հարցեր:
Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է հունիսի 3-ին:
Բելառուսի գործընկերների այցն Արդարադատության ակադեմիա
Մայիսի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր, Բելառուսի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Բելառուսի ԳԱԱ թղթակից անդամ Գրիգորի Վասիլևիչին, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Բելառուսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Անդրեյ Շիդլովսկուն:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով կողմերի միջև առկա արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:
Հյուրերը նաև ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին:
Համագործակցության հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի բանկերի միության միջև
Մայիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի բանկերի միության միջև կնքվեց համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագիր, որը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
Համաձայնագիրն ամրագրեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու ցանկությունը:
Համագործակցությունը ենթադրում է Հայաստանի բանկերի միության կողմից տարբեր հարթակներում կազմակերպվող մասնագիտական հանդիպումներին և քննարկումներին Ակադեմիայի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում, համատեղ մասնագիտական քննարկումների և միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև վերլուծական-հետազոտական նախագծերի իրականացում, ուսումնամեթոդական նյութերի հրապարակում:
Ողջունելով ներկաներին՝ Ակադեմիայի Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն անդրադարձավ նախկինում համատեղ կազմակերպված բազմաթիվ կարևոր միջոցառումներին, շնորհակալություն հայտնեց նման կարևոր նախաձեռնության առաջարկն ընդունելու համար՝ նշելով, որ համագործակցության եզրերը բազմաթիվ են և իրավաբանական հիմքի վրա դնելով համագործակցությունը մոտ ապագայում կարձանագրվեն է՛լ ավելի դրական արդյունքներ:
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրեց իրենց կառույցի գործունեության հիմնական ուղղությունները՝ իր հերթին նշելով, որ նման նախաձեռնությունը շատ ոգևորիչ է, Ակադեմիայի հետ աշխատելու բավականին մեծ ասպարեզ կա և առաջիկայում անելիքները շատ են:
«Էդուարդո Ֆրայ» հիմնադրամի ներկայացուցիչների այցն Ակադեմիա
Մայիսի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց «Էդուարդո Ֆրայ» հիմնադրամի ծրագրի մենեջեր Աստրիդ Ֆրեյին, «Էդուարդո Ֆրայ» հիմնադրամի փորձագետ Հիլի վան դե Սթրիքին, գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները:
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ներկայացրին իրենց հիմնադրամի գործառույթները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում սերտ համագործակցություն սկսելու հնարավորություն կստեղծվի:
Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցն Ակադեմիա
Մայիսի 17-ին Արդարադատության Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ԵԽ ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և ջերմորեն շնորհավորեց պարոն Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առկա համագործակցությունը ԵԽ–ի հետ էլ՛ ավելի կզարգանա և կընդլայնվի:
Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ կարևորելով համագործակցության արդյունավետությունն ու նշանակալի ձեռքբերումները:
Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր,հետագայում համատեղ իրականացվելիք ծրագրերը:
Դասընթացավարների վերապատրաստում՝ նվիրված « Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով մշակված ուսումնական ձեռնարկին
Մայիսի 4-ից 5-ը Աղվերանում Արդարադատության ակադեմիայի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի կողմից համատեղ անցկացվեց դասընթացավարների վերապատրաստում (TOT) ՝ նվիրված «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով մշակված ուսումնական ձեռնարկին:
Վերապատրաստմանը մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի դասընթացավարները:
Վերապատրաստումը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, Վերաքաննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց մասնակիցներին, կարևորեց թեմայի նշանակությունն ու արդիականությունը, նշեց, որ դասընթացն արդեն իսկ ընդգրկվել է դատավորների, դատախազների և քննիչների ուսուցման ծրագրերում: