ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցն Ակադեմիա

17.05.2024

Մայիսի 17-ին Արդարադատության Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ԵԽ ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանին:


Ռեկտորը ողջունեց հյուրերին և ջերմորեն շնորհավորեց պարոն Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առկա համագործակցությունը ԵԽ–ի հետ էլ՛ ավելի կզարգանա և կընդլայնվի:


Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ կարևորելով համագործակցության արդյունավետությունն ու նշանակլի ձեռքբերումները:


Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր,հետագայում համատեղ իրականացվելիք ծրագրերը: