Դասընթացավարների վերապատրաստում՝ նվիրված « Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով մշակված ուսումնական ձեռնարկին
Մայիսի 4-ից 5-ը Աղվերանում Արդարադատության ակադեմիայի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի կողմից համատեղ անցկացվեց դասընթացավարների վերապատրաստում (TOT) ՝ նվիրված «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով մշակված ուսումնական ձեռնարկին:
Վերապատրաստմանը մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի դասընթացավարները:
Վերապատրաստումը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, Վերաքաննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց մասնակիցներին, կարևորեց թեմայի նշանակությունն ու արդիականությունը, նշեց, որ դասընթացն արդեն իսկ ընդգրկվել է դատավորների, դատախազների և քննիչների ուսուցման ծրագրերում: