Երկօրյա վերապատրաստում՝ մեդիա հաղորդակցության վերաբերյալ
Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-ից 6-ը Դիլիջանում անցկացրեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված մեդիա հաղորդակցությանը:
Վերապատրաստումն անցկացնում էին ազգային փորձագետ Արփինե Հովհաննիսյանը և նրա՝ ոլորտում հեղինակավոր շվեդ գործընկերները:
Երևանում «Ռուսական տան» ներկայացուցիչների այցն Ակադեմիա
Հոկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Երևանում «Ռուսական տան» ներկայացուցիչները:
Այցի նպատակն էր Արդարադատության ակադեմիայի և Երևանում «Ռուսական տան» կողմից համատեղ նախաձեռնված իրավական ոլորտում կիրառվող ռուսաց լեզվի դասընթացների կազմակերպումը Ակադեմիայի ունկնդիրների համար, որը կվարեն «Ռուսաց լեզվի մագիստրոսներ - 2025» մրցույթի հաղթողները:
Հյուրերը ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասենյակում և հյուրանոցում, որին հաջորդեց դասընթացը՝ կազմակերպված Ակադեմիայի աշխատակիցների համար:
Դասընթացի շրջանակներում Ակադեմիայի աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ռուսաց լեզվի մի շարք առանձնահատկությունների, դրսևորելու իրենց գիտելիքները լեզվի ոլորտում:
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի այցը Հունգարիա
Հոկտեմբերի 22-ից 24-ը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ԵԽ Գենդերային հավասարության դեպարտամենտի հրավերով Բուդապեշտում մասնակցեց ԵՄ և ԵԽ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախագծի «Կանանց արդարադատության մատչելիություն՝ ԵԽ գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների կիրառում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Գենդերային բացերի լրացումը» թեմայով աշխատաժողովին:
Աշխատաժողովի ընթացքում պրոռեկտորը հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերը:
Հայաստանյան պատվիրակության կազմում էին դատական և գործադիր իշխանության ներկայացուցիչներ:
Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի պատվիրակության այցն Ակադեմիա
Հոկտեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) պատվիրակությունը Եվրոպայի և Ասիայի ստորաբաժանումների ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիցի ղեկավարությամբ:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ միջազգային համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք աշխատանքային հարցեր՝ դասընթացի մշակման, դասընթացավարների վերապատրաստման, դասընթացի ներդրման և այլնի մասին:
Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների երրորդ խմբի ունկնդիրներին
Հոկտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված 3-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Մաղթում եմ, որ պրակտիկ գործունեության ընթացքում առաջացած երբեմն առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրները երբեք ձեզ չընկճեն, երբեք չհիասթափվեք ձեր կատարած ընտրության և այս շատ կարևոր քայլի համար», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 18 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի հուլիսի 14-ից սեպտեմբերի 25-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=j69y2tddzBA
Վերապատրաստման դասընթաց՝ նվիրված «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին»
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացրեց վերապատրաստումների շարք՝ նվիրված «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին»:
Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է ԵԽ-ի Հայաստանի համար 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Վերապատրաստման դասընթացին մասնակցել են քրեական մասնագիտացմամբ դատավորներ:
Դասընթացը վարում էր ԵԽ ազգային փորձագետ Դավիթ Մելքոնյանը:
Դպրոցականների այցն Արդարադատության ակադեմիա
Հոկտեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Գազպրոմ Արմենիայի դպրոցի աշակերտները:
Աշակերտները հնարավորություն են ունեցել հանդիպել Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին: Ռեկտորը դպրոցականներին է ներկայացրել դատավոր, դատախազ, քննիչ դառնալու գործընթացը, խոսել իրավաբանի մասնագիտության առանձնահատկություններից, պատասխանել հետաքրքրող հարցերին:
Դպրոցականները ծանոթացել են նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջել լսարաններով, այցելել են գրադարան, դատական նիստերի դահլիճ, հյուրանոց, մարզասրահ:
Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 15-րդ համարը
Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 15-րդ համարը:
Հանդեսի այս համարում տեղ են գտել ինչպես հայ հեղինակների, այնպես էլ Ակադեմիայի օտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները:
Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով` https://aoj.am/storage/bulletin/
ԵԱՏՄ դատարանի դատավորների դասախոսությունը՝ Ակադեմիայում
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵԱՏՄ դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանը, Արայիկ Թունյանը, Անդրեյ Զաբարան և Դմիտրի Ալեքսանդրովը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին՝ ընդգծելով ԵԱՏՄ դատարանի դերը ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, կարևորեցին Ակադեմիայի և ԵԱՏՄ դատարանի տևական և արդյունավետ համագործակցությունն ու անդրադարձան այցի հիմնական նպատակին, այն է՝ «Եվրասիական տնտեսական միության դատարանի գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. իրականություն և հեռանկարներ» խորագրով դասախոսությանը՝ նախատեսված Ակադեմիայի ունկնդիրների համար:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում,մարզասենյակում և հյուրանոցում:
Միջազգային համաժողով՝ Արդարադատության ակադեմիայում
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ նվիրված «Դրամական միջոցների լվացման օրինականացումը» թեմային:
Համաժողովին, որը կազմակերպվել էր Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համատեղ, մասնակցում էին Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների Գերագույն (բարձրագույն) Դատարանների Նախագահների Խորհրդի ներկայացուցիչները:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և ԱՊՀ գործադիր կոմիտեի իրավաբանական վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի տեղակալ Պավել Յուրկևիչը:
Համաժողովին, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել թեմայի էությունը և Քրեական օրենսգրքի փողերի լվացման մասին հոդվածի կիրառման գործնական մարտահրավերները, հրավիրված էին իրավունքի ոլորտի առաջատար փորձագետներ, դատավորներ և գործող փաստաբաններ:
Տեսանյութ - https://youtu.be/-anE0VrA6MA