Երեվանում «Ռուսական տան» ներկայացուցիչների այցն Ակադեմիա
Հոկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Երևանում «Ռուսական տան» ներկայացուցիչները:
Այցի նպատակն էր Արդարադատության ակադեմիայի և Երևանում «Ռուսական տան» կողմից համատեղ նախաձեռնված իրավական ոլորտում կիրառվող ռուսաց լեզվի դասընթացների կազմակերպումը Ակադեմիայի ունկնդիրների համար, որը կվարեն «Ռուսաց լեզվի մագիստրոսներ - 2025» մրցույթի հաղթողները:
Հյուրերը ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասենյակում և հյուրանոցում, որին հաջորդեց դասընթացը՝ կազմակերպված Ակադեմիայի աշխատակիցների համար:
Դասընթացի շրջանակներում Ակադեմիայի աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ռուսաց լեզվի մի շարք առանձնահատկությունների, դրսևորելու իրենց գիտելիքները լեզվի ոլորտում: